Օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին ՀՀ կառավարությունից ստացված գրություններին եւ ՏԿԶ նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ժամանակ իր կողմից տրված հանձնարարականներին՝ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ կատարումը: Նա հանձնարարեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել համայնքներում, արդյունքների ամենօրյա մոնիտորինգ իրականացնել եւ սեփական եկամուտների հավաքագրման աճի երաշխիքներ ապահովել:
Առանձնացնելով աղբահանության կազմակերպման գործընթացում առկա խնդիրները՝ մարզպետը հանձնարարեց հետեւել, որ աղբահանության պայմանագրերը ամբողջությամբ կնքվեն եւ ապահովվի վճարումների բարձր ցուցանիշ:
Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքներին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի ցանկում ընդգրկված դպրոցների բուֆետներում իրականացվող վերանորոգումներին, դպրոցներում էլեկտրաէներգիայով ջեռուցում կազմակերպելու հնարավորություններին, սուբվենցիոն ծրագրով համայնքներում հրատապ խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Քննարկված հարցերի շուրջ մարզպետը ոլորտների պատասխանատուներին նոր հանձնարարականներ տվեց:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ