Քաղաքացիների ընդունելություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ

Օգոստոսի 31-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի՝ Կարբի, Նոր Եդեսիա, Մելիքգյուղ, Կոշ, Արտաշավան, Բյուրական, Փարպի, Սասունիկ, Օշական, Ուշի, Վ. Բազմաբերդ համայնքներից, Ծաղկահովիտի եւ Ապարանի խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից:

Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական, կենցաղային եւ անձնական հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ տվեց, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ:

Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական աջակցությանը, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ դրամական օգնություն ստացավ 27 քաղաքացի:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել