Սանկտ-Պետերբուրգում նշվեց ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը

Ս.թ. սեպտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը:

Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձին:

Որից հետո ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին ԼՂՀ 27-ամյա անկախության տոնի առթիվ և նշեց, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է այլեւ համայն հայության տոնը, որովհետև այս անկախության 27 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Գլխավոր հյուպատոսը իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտի հանգրվաններին, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները:

Այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ և ֆիլմի ցուցադրում:

Տպել Տպել