Սխալ ձեւակերպումներ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնավորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում և առ հասարակ առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան և համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սև գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան և անմիաբանութեան։

Արդ զարմանում եմ, Երևանի աւագանու արտահերթ ընտրութիւններում, «Իմ քայլը» դաշինքի կողմից, մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարութեանը, հակառակ Մայիսեան «թաւշեայ յեղափոխութեան «սիրոյ և համերաշխութեան» նշանաբանի ու լոզունգների, ինչ իրաւասութեամբ ու արտօնութեամբ է ինքն, իրեն և իր թիմակիցներին սպիտակ համարելով, դասել մաքուրների ու բարիների շարքին իսկ իր ոչ թիմակիցներին սև՝ և անմաքուրների ու չարերի շարքին և նոյնիսկ բացէ ի բաց յայտարարել է «մեր թիմի դէմ խաղ չկայ»: Սա ինչ է նշանակում, եթէ ոչ մեծամտութեան բարդոյթ, մեծապետական մտայնութիւն և բռնակալական ձգտումներ, գերակայութեան և ստորակայութեան ցցուն դրսեւորումներ, կամ էլ «Հայկո»ի, տհաս քաղաքկանութեան, «անկարգ» ու անմիտ ձևակերպումներ։ Թէև յետ այնու իր թիմակիցներից ոմանք անյոյս փորձեր կատարեցին որոշ սրբագրումներ մտցնել Հայկոյի ասածներում, բայց և այնպէս չստացւեց, քանզի արդէն թէ մամուլում և թէ զանազան համացանցերում այդ առթիւ բողոքի լայն ալիք էր բարձրացել։

Յեղափոխութիւնը չարի ու բարու, պայքար է՝ արագընթաց և թռիչքային եղանակով, յեղափոխութիւնը ոչ միայն ազգային ազատագրական պայքար է յանուն ազատութեան, այլ պայքար՝ մեծապետականութեան, գերակայութեան ու ստորակայութեան և դասակարգերի վերացման։

Յեղափոխութիւնը պայքար է համակեցութեան, եղբայրութեան, թէ սէր է և թէ յարատև պայքար յանուն արդարութեան յաղթանակի։

Բարեբախտաբար Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ևս «թիւրըմբռնում» անւան ներքոյ ցաւ է յայտնել Հայկոյի սխալ ձևակերպումների համար և ասել է «ցանկացած ձևակերպում պիտի տեղաւորւի թաւշեայ յեղափոխութեան սկզբունքներում, ոչ թէ սև ու սպիտակի, և ասել է. «սիրոյ և համերաշխութեան յեղափոխութեան մէջ, մենք վառ գոյների մասին պիտի խօսենք ոչ թե սևի»։

Առ հասարակ քաղաքական կեանքում, ի մասնաւորի աւելի զարգացած երկրներում երբ մի քաղաքական գործիչ սխալ արտայայտութիւն է անում և կամ սխալ գործ է կատարում, սխալ արտայայտութեան համար ներեղութիւն՝, իսկ սխալ գործի համար հրաժարական է ներկայացնում։ Արդ կարծում եմ «կարգին Հայկոն», թէ հակառակ վերոնշեալ յեղափոխական սկզբունքների և ի մասնաւորի թաւշեայ յեղափոխութեան սկզբունքների, իր ատելութիւն առաջացնող և պառակտում սերմանող արտայայտութիւնների համար պիտի քաջաբար քաղաքապետութեան թեկնածութիւնից հրաժարական ներկայացնի, հակառակ պարագային իր թիմակիցների պարտականութիւնն է որ յետ այսու նրան որպէս տհաս քաղաքականագէտ, ազատ կացուցանեն նման ծանր պատասխանատւութիւններից։

Երևան
8-9-2018թ․

Տպել Տպել