ՀՅԴ-ի քարոզարշավը կմեկնարկի Արամ Մանուկյանի արձանի մոտից

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու` 2018 թվականի արտահերթ ընտրությունների իր քարոզարշավը պաշտոնապես կսկսի սույն թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Դաշնակցության թեկնածուներն ավտոերթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:

Տպել Տպել