Քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության մասին հարցեր

Սկսած 2015 թվականից Արցախում հյուրընկալվել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմված մեկ տասնյակից ավելի պատվիրակություններ:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նրա տեղակալ Ջուլի Սզման:

Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կայացած հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության և Արցախյան խնդրի մասին ճշմարտության տարածման հարցերը:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

aparaj.am

Տպել Տպել