ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին լրջորեն մտահոգում է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելը

ANCAՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը լրջորեն մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումից:

«Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին սենատոր Հեյգելը հավատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ստահոդ հայտարարություններին»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հեյգելը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ 1915 թվականի ողբերգություն ցեղասպանություն չի համարում: «Ամբողջ հարցն այն է, որ տարածաշրջանը պետք է առաջ շարժվի: Հարկավոր է կայուն, խաղաղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների միջեւ: Ես համոզված չեմ, որ, հետ նայելով, կարելի է խաղաղություն հաստատել»,- ասել է նա:

Ի պատասխան` Արամ Համբարյանը հայտարարել է. «Քանի դեռ Էրդողանը եւ նրա դաշնակիցները փորձում են խաղաղություն հաստատել Հայոց ցեղասպանության ժխտման հիման վրա, նրանք երբեւէ հաջողության չեն հասնի: ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունը պետք է օրինակ ծառայեն` դատապարտելով բոլոր ցեղասպանությունները, որտեղ եւ երբ էլ դրանք տեղի ունեցած լինեն»:

Տպել Տպել