2013-ին ղարաբաղյան խնդրում արմատական փոփոխություններ չեն նշմարվում

Կիրո «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը կարելի է, ընդհանուր առմամբ, հետընթաց համարել, սակայն 2012-ի ընթացքում փաստացի հետընթաց չի եղել»,-ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը

Նրա խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որն ազատ է արձակել մարդասպան Ռամիլ Սաֆարովին. «Ստեղծված իրավիճակում սխալ է հայտարարել, որ ժամանակն աշխատում է հայկական կողմի օգտին: Հայկական կողմը պետք է ռացիոնալ օգտագործի ժամանակը, ամրապնդելով այն, ինչին հասել է 20 տարի առաջ: Սակայն այդ ուղղությամբ շատ քիչ բան է արվում: Մյուս կողմից, անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել տարբեր մակարդակներում ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը գիտակցի իր համար բանակցային գործընթացի դրական արդյունքի ոչ իրական լինելը»:

2012-ը, ըստ Կիրո Մանոյանի, ակտիվ էր այս երկու ուղղություններով եւ արձանագրվել են դրական տեղաշարժեր:

Ինչ վերաբերում է 2013-ին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հեռանկարներին, ապա քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների պատճառով չպետք է սպասել արմատական փոփոխությունների:

Տպել Տպել