Ընդդիմության չառաջադրման մասին պետք է իշխանությունը մտածի

Արծվիկ Մինասյան «Ի սկզբանե պարզ էր, որ եթե հիմնական քաղաքական դերակատարները թեկնածություն չեն առաջադրելու, կա որոշակի մարդկանց շրջանակ, որոնց մոտ առաջադրման ցանկություն կա, և սա բնական է, այստեղ արտառոց բան չեմ դիտում»,- ստեղծված քաղաքական իրավիճակի մասին կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորն այստեղ այլ խնդիր է տեսնում, որը պետք է մտահոգի իշխանությանը:

Ըստ նրա` իշխանությունը պետք է դիտարկի, թե ինչու հիմնական քաղաքական դերակատարները չեն առաջադրվում կամ չեն սատարում որևէ մեկին:

Մինասյանի խոսքով` սա վկայում է այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում խնդիրներ կան: Իշխանությունը պետք է մտածի` որն է հիմնական խոչընդոտը, որ նման վարքագիծ են դրսևորում ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները ընդգծել է պատգամավորը:

«Ընտրություններից հետո իշխանությունը հնարավորություն կունենա խորքային վերլուծության և քննարկումներ ծավալելու և իրականացնելու անհրաժեշտ փոփոխություններ: Հակառակ դեպքում հաջորդ ընտրություններում պարզապես ընտրություն ասված հասկացությունը կարող է վերանալ, չի լինի ժողովրդավարությանը գնացող Հայաստանի գործողությունը: Սա է այս պահին ընդհանուր իրավիճակը»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել