ՀՅԴ-ն նոր իրավիճակ է կանխատեսում

Աղվան ՀՅԴ-ն չի բացառում, որ նախընտրական շրջանի ինչ-որ մի փուլում հանդես գա կոչով կամ հայտարարությամբ.

«Մեր վերջին ժողովը լիազորել է ՀՅԴ ՀԳՄ-ին հետեւել այս զարգացումներին եւ ըստ հարկի կոմնորոշել մեր կուսակցական ընկերներին, մեր համակիրներին` ինչպես քվեարկել ընտրություններում: Մենք դեռ մինչեւ փետրվարի 18-ն ունենք ժամանակ եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նա անհավանական, զրոյական է համարում ընտրությունների 2-րդ փուլը.

Ըստ Աղվան Վարդանյանի՝ փետրվարի 18-ի նախագահի` արդեն կանխորոշված ընտրություններից հետո քաղաքական համակարգի կայացման ժամանակաշրջան է սպասվում: «Քաղաքական դաշտը վերադասավորվելու, վերաձեւավորվելու, նոր խաղացողների ի հայտ գալու խնդիր կունենա: Համոզված ենք, որ ՀՅԴ դերակատարությունն ու ազդեցությունը կշարունակի աճել: Ես վստահ եմ, որ ընտրություներից հետո մենք նոր քաղաքական իրավիճակ կունենանք»:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցրազրույցին եւ մասնավորապես այն մտքին, թե իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների միջեւ անընդունելի է.

«Մարդկային որակ է, եւ դա էթիկայի, զգացմունքների ոլորտից է, հասկանալի է, բնական է, նորմալ է. մարդիկ երկար ճանապարհ են անցել միասին, գործող նախագահը հնարավորություն ունի 2-րդ անգամ վերընտրվելու, եւ հակասություն չստեղծելու, շահարկումների առիթ չտալու»:

Տպել Տպել