Ադրբեջանը բավականաչափ համարձակություն չի ունենա հարվածելու Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռներին

ռօստ Ադրբեջանը բավակաչափ համարձակություն չի ունենա հարվածելու Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռներին, հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: «Բաքուն շատ լավ հասկանում է իր սպառնալիքների սնանկությունը: ԱՀ իշխանությունները գիտեն, որ օդանավերի ոչնչացումը հղի է Ալիևի վարչակազմի համար անդառնալի հետևանքներով», – նշել է Ռուստամյանը:

nkr_aeroport

Նա նաև ավելացրել է, որ հայկական կողմն իր հերթին պետք է ամուր կանգնի իր դիրքերում, միջազգային հանրությանը բացատրի, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժի անկապտելի իրավունքի իրացում է:

Արմեն Ռուստամյանի կարծիքով, Բաքվի հակամարդասիրական և սադրիչ հայտարարությունները կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու և Ադրբեջանի կազմում արժանապատիվ գոյատևում ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Բաքվի նման խոստումները Ռուստամյանը համարում է առասպել:

«ԱՐՄԻՆՖՈ»

Տպել Տպել