Մոսկվայում տեղի ունեցավ Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

20130213-MoskvaՓետրվարի 13-ին, Մոսկվայում, «Արգումենտի ի ֆակտի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում անցկացվել է կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին:

Կլոր սեղանը համատեղ կազմակերպել են «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպությունը (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ), «Կովկասագետների գիտական ընկերությունը» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին «Ռուս-հայկական համագործակցության» հիմնադրամից (Հայ Դատի գրասենյակ)` միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Պետդումայի մշակութային հաձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Բալբերովը, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական քաղաքական այլ գործիչներ:

Կլոր սեղանի մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն վարում են դավաճանի քաղաքականություն սեփական ժողովրդի հանդեպ, քանի որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ հայի բացասական կերպար ներդնել:

Ներկաների դիտարկմամբ` այսօր արդիական է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը` մանավանդ երկարաձգվող «արաբական գարնան» եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից ելնելով:

Kim BakshiՄիջոցառման ժամանակ, «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակում կայացել է նաեւ հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգեւոր գանձերը» գրքի շնորհանդեսը, որը դարձել է վկայությունը հայ ժողովրդի գրքի եւ գիտության հանդեպ ունեցած անքակտելի կապի: Գիրքը հանդիսանում է «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի հերթական հատորը: Մատենաշարը հիմնադրվել է ռուսաստանյան ընթերցողին հայ-ռուսական ռազմա-քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական համագործակցության հարուստ էջեը ներկայացնելու նպատակով:

«Ռուս-հայկական համագործակցություն» հիմնադրամի նախագահ (Հայ Դատի գրասենյակի պատասխանատու) Յուրի Նավոյանը նշել է, որ ադրբեջանցի «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանում կազմակերպված բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հայերի նկատմամբ հիվանդագին վերաբերմունք ունեն:

Տպել Տպել