Շնորհավո՛ր հաղթական տոնդ, հայ ժողովուրդ…

19880220-Stepanakert1988-ը դարձավ արցախահայության, այնուհետ` համայն հայության մերօրյա վերածնունդը: Փետրվարի 13-ը եղավ ընդհատակյա շարժման եւ ժողովրդի կամարտահայտության ծաղկոնքը: Մեկ շաբաթ հրապարակային ցույցերին եւ երթերին զուգահեռ տեղի ունեցան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնք պահանջեցին հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու օրակարգով:

Փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 67 պատգամավորներ գրավոր պահանջեցին հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Փետրվարի 20-ի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը կայացրեց պատմական որոշումը` «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին` խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին` խոր ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»:

Վերոհիշյալ որոշումն ուղարկվեց ինչպես Բաքու, այնպես էլ Երեւան եւ Մոսկվա:

70 տարիների ճնշումից հետո կիրառվեց զսպանակի օրինաչափ երեւույթը:

Զգալով անխուսափելին` Արցախում 86-ից նախապարտաստական աշխատանքներ էին տարվում` վերջնականորեն առանձնանալ Ադրբեջանից եւ միանալ մայր հայրենիքին: Խորհրդային, ադրբեջանական իշխանական լծակներն ու գործակալները ամեն կերպ ամեն միջոց կիրառեցին` խեղդելու Արցախում սկիզբ առնող ալիքը: Փորձված եւ «արդյունավետ» տարբերակը արյամբ խնդիրը լուծելն էր, ինչն այս անգամ արդեն անարդյունավետ էր:

«Արցախում սկիզբ առած շարժումը, ունենալով միանգամայն օրինական եւ սահմանադրական ՙպաշտպանվածություն», հակադրվելով անօրինական, ագրեսիվ եւ զինված դիմադրության, վերածվեց ազգային ազատագրական շարժման, ինչն էլ հետագայում դարձավ ազգային ազատագրական պայքար:
Խորհրդային Ադրբեջան պետությունը իր ամբողջ ներուժով այս խնդրանքին պատասխանեց` պատերազմ հայտարարելով իր իսկ վարչական ենթակայության մեջ գտնվող ժողովրդին:

Պատվոր կրելով «իր վրա դրված գործը», պատերազմի դաշտում թողնելով հայության ավելի քան վեց հազար քաջորդիների կյանքը, համայն հայությունը արժանապատիվ դուրս եկավ մեզ պարտադրված պատերազմից, հռչակեց Արցախի անկախ Հանրապետությունը:

Այսօր ուղիղ 25 տարի է անցել այն պատմական պահից, երբ արցախահայությունը վճռական ոչ ասեց 70 տարիների լծին` սկիզբ դնելով նոր Վերածննդի:

Շնորհավո՛ր հաղթական տոնդ, հայ ժողովուրդ…

«ԱՊԱՌԱԺ», 20 փետրվար 2013

Տպել Տպել