Վահան Հովհաննիսյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում. այդ դեպքում ԱԺ հայտարարությունն ավելորդ է

2012 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել էր քննելու հունգարական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբերջանին արտահանձնելու հարցը եւ ընդունելու համապատասխան հայտարարություն:

Ելույթ ունենալով, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Հունգարիայի իշխանությունները բոլորին արդեն զզվեցրել են իրենց էսցենտրիկ պահվածքով, շատ հարևան երկրներ բողոքում են այս երկրից: Իսկ իր պահվածքով և դիկտատուրայով Հունգարիայի գործելավոճը շատ նման է պարոն Ալիևի գործելաոճին:Նա շատ նման է պարոն Ալիևին ու մենք այստեղ զարմանալու բան չունենք։ Հունգարիան փաստորեն ֆինանսական ճգնաժամի լուծման այս ձևը գտավ։ Այո՛, մեր արձագանքը շատ լավն էր և այլն։ Բայց անգամ այն երկրները, որոնք զզված էին Վիկտատորից, մեր կողքին չկանգնեցին։ Սլովակիան ու Ռումինիան ԵՄ անդամներ են, բայց մեր կողքին չկանգնեցին, ինչու՞։ Սա մեզ պետք է հարցնել։ Որովհետև մենք որպես միջազգային սուբյեկտ հետաքրքրություն չենք առաջացնում»:

Նրա խոսքերով,Գերմանիայում պրովոկացիոն հոդվածներ են տպվում, թե իբր Հայաստանը սպառնում է Ադրբեջանին պատերազմով։

«Ո՞ւր են մեր դեսպանները, ինչո՞ւ չեն կարողանում գոնե, առնվազն պատգամավորներից երկու հոգու համոզեն, տանեն բացատրական աշխատանք անցկացնեն։ Ամենուր դեսպաններ ունենք։ Ո՞ւր են նրանք։ Երբ Աղվան Վարդանյանը նշում է, որ Ադրբեջանը շատ է հիշատակված ԱԺ հայտարարության տեքստում, չի նշանակում, որ նրանց շատ ենք վատ վատ բաներ ասում, նշանակում է՝ ինչու՞ ենք միայն Ադրբեջանին ասում»,– տարակուսել է Վ.Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ գրեթե բոլոր հայտարարություններում նորից հավասարապես ասվում է՝ «Հայաստան և Ադրբեջան, փորձեք երկուսով ձեզ խելոք պահել, մատիկը թափ են տալիս ու ասում են երկուսով չսրեք վիճակը։ Չեն ասում Ադրբեջան մի սրի»։

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ Աբիևի ու Ալիևի հետ խոսելու այլ ձև կա, բայց այն, ինչի մասին պետք է խոսել նրանց հետ ԱԺ դահլիճում խոսալու բան չէ, քանի որ նրանք պատրաստ են միլիարդներ ծախսել մեկ հայի սպանելու համար։

«Մենք աշխարհի հետ պետք է խոսենք, բայց ոչ համոզելով, որ գան, կանգնեն մեր կողքին։ Ցավալին այն է, որ բոլոր հայտարարությունների մեջ տոնայնությունն այն է, որ դեպք էր, եղավ, անցավ գնաց, բայց հիմա ձեզ խելոք պահեք։ Կարծում եմ նաև ԵԱՀԿ ՄԽ–ից պետք է դժգոհություն հայտնել։ Կարծում եմ նաև, որ «ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու ու խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին» Արմեն Ռուստամյանի հայտարարության տեքստն ընդունելու ժամանակն է, որն, ի դեպ, արժանացել էր նաև կառավարության դրական եզրակացությանը, բայց ԱԺ դահլիճում չգիտես ինչու հարցը չլսվեց։ Այդ օրինագծում ամեն ինչ կա, մենք դա բաց թողեցինք ու հիմա Ալիևից ու Վիկտոր Օրբանից ենք խոսում»,– իր ելույթը եզրափակել է Վահան Հովհաննիսյանը։

05/09/2012

Ո՞ւր են մեր դեսպանները. աշխարհը զզված է Վիկտատորից, բայց չկանգնեց մեր կողքին

ՀՀ Ազգային ժողովում՝ հանցագործ ադրբեջանցու փոխանցման վերաբերյալ քննարկման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ելույթը։

Տպել Տպել