Ամերիկահայերը բողոքի ցույց են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

ԱմերիկաԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ամերիկահայությունը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև` դատապարտելով Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերը: Ինչպես հաղորդեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, ցուցարարները բողոքել են ադրբեջանական ագրեսիայի դեմ` հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանցիների կողմից Հին Ջուղայի 1300-ամյա հայկական գերզմանատան և հայկական բազմաթիվ խաչքարերի ավերման վրա: «1988 թվականին Արցախի օրենսդիրների ժողովրդավարական ակցիան` վերամիավորվելու Հայաստանի հետ, բախվեց Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերին: Քսան տարի անց ադրբեջանական կառավարության սպառանալիքները և ագրեսիան շարունակվում են, ինչի վառ ապացույցն այն է, որ նախորդ շաբաթ դիրքերում ադրբեջանցի դիպուկահարի գնդակին կիկին զոհ գնաց հայ զինծառայող` Գոռ Ղազարյանը: Մենք սատար ենք կանգնում անկախ Արցախի ժողովրդին` երաշխավորելու, որ նրանց կյանքի, ազատության և երջանկության հիմնարար իրավունքները չեն սահմանափակվել Ալիևի բռնապետական ռեժիմի պատճառով»,- նշել է ՀԵԴ «Անի» բաժնի նախագահ Նարինե Աբրահամյանը:

«Մենք հիշում ենք Սումգայիթը» և «Արդար դատաստան Գուգեն Մարգարյանին սպանող ոճրագործի համար» գոչյուններով բողոքարարները ոգեկոչել են քսանհինգ տարի առաջ ադրբեջանական բռնությունների հետևանքով զոհվածների հիշատակը, արտահայտել իրենց հաստատակամությունը` սատար կանգնելու ԼՂ անկախ հանրապետության ժողովրդին և ապահովելու նրանց երկար և արժանի խաղաղություն:

Բողոքի ցույցը կազմակերպվել է Հայ երիտասարդաց միության «Անի» բաժնի և Սբ Մարի Ամերիկայի Հայ եկեղեցիների երիտասարդության կազմակերպություն (ACYOA) կողմից: Սուրբ Խաչ հայկական եկեղեցու քահանա Սարգիս Ակթավուքյանը աղոթք է կարդացել ակտիվիստների համար` ոգեկոչելով Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի զոհերի հիշատակը:

Ի տարբերություն նախորդ տարիների ադրբեջանական կողմը պատասխան բողոքի ցույց չի կազմակերպել` ի պաշտպանություն իրենց դեսպանության և դեսպանի:

Տպել Տպել