Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա Լոնդոնում

108.Sumgait commemoration events 04.03. 2013Մարտի 3-ին, նախաձեռնությամբ ՀՅԴ Խանասոր Երիտասարդական միության, Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաեւ անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Նույն օրը Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվեց հոգեհանգստի պատարագ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ տրվեց Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:

Տպել Տպել