ՀՅԴ 31րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ (2 հուլիսի 2011թ).- ՀՅԴ 31րդ Ընդհանուր ժողովը իր աշխատանքներն ավարտեց 1 հուլիսին, Ծաղկաձորում։ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվեց 24 հունիսի 2011թ.-ին, Երեւանում, այնուհետեւ ժողովն իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորում։
Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո, ժողովը ընտրեց 2011-2015 քառամյակի Բյուրոն, հետեւյալ կազմով.

Վիգեն Բաղումյան
Դավիթ Լոքյան
Վահան Հովհաննեսյան
Հրանտ Մարգարյան
Լեւոն Մկրտչյան
Մկրտիչ Մկրտիչյան
Մարիո Նալպանտյան
Գեորգի Պետրոսյան
Հակոբ Տեր Խաչատուրյան

Հուլիսի 2-ի իր առաջին լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին։

Շուտով կհրապարակվի ՀՅԴ 31րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը։

ՀՅԴ Մամլո Դիվան

Տպել Տպել