Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության ձեւաչափերի շուրջ բանակցություններն ավարտված չեն հայտարարվել

ArsenHAravot.am-ը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց, թե Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններում չձեւավորվեց միասնական առանցք. չհամախմբման պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն պահանջեց իր առանցքի շուրջ համախմբվե՞լ, թե՞ պատճառն այլ հարթությունում պետք է փնտրել:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը խնդրի առնչությամբ փոխանցեց հետևյալը. «Համախմբման պայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը փորձեն իրենց հավակնությունները զսպել և ճիշտ կոմպրոմիսային լուծումների գնալ: Մենք բանակցությունների ժամանակ հանդես ենք եկել այդ դիրքերից և որևէ անառողջ հավակնություն չենք ցուցաբերել: Իսկ թե ինչու մինչև հիմա չունենք միասնական ճակատ` գնահատականները թողնում եմ Ձեզ»:

Պարոն Համբարձումյանը մի կողմից արձանագրեց այն փաստը, որ այսօրվա իրավիճակով ընդհանուր հայտարար ձևավորված չէ, մյուս կողմից էլ կարծիք հայտնեց, որ չի կարելի վերջնականապես ասել, թե բանակցությունները ձախողված են: Այնուհետև հավելեց. «Կարծում եմ՝ դեռ փոքր հնարավորություն պահանջվում է համախմբման: Քանի դեռ բանակցությունները, որպես այդպիսին, ավարտված չեն հայտարարվել, փակագծեր կան, որ չէի ցանկանա բացել, քանի որ դրանք կարող են վնասել բանակցությունների հետագա հնարավորությունների ընթացքը: Երբ վերջնական հայտարարի գանք, այդ ժամանակ ավելի բաց կասենք այն մասին, թե ինչու չհաջողվեց»:

«ԱՌԱՎՈՏ»

Տպել Տպել