Ասկերանում քաղաքապետ են ընտրում

Ասկերան Այսօր ԼՂՀ Ասկերան քաղաքը նոր քաղաքապետ է ընտրում: Առաջադրված երկու թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Ալյոշա Գաբրիելյանն է, իսկ մյուս թեկնածուն փոխքաղաքապետ Համլետ Ղազարյանը:

Թիվ 1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանի խոսքերով` ընտրությունները ընթանում են նորմալ , խախտումներ առայժմ չեն արձանագրվել: Ժամը 11 ի դրությամբ քվեարկել էին 400 քաղաքացի, ընդհանուր քվեարկողների թիվը 1582 է:

Երկու թեկնածուների վստահված անձանց ՝ Արմեն Ղայամյանի և Արամ Գաբրիելյանի խոսքերով` մինչև ժամը 12 որեւէ ընտրախախտում, խնդիր չեն նկատվել:

Ժամը 11:30-ին քվեարկել է եկել Ալյոշա Գաբրիելյանը ընտանիքի անդամների հետ:

Հնարավորություններս բարձր եմ գնահատում, այլապես չէի առաջադրվի: Ծրագրեր ունեմ դեռ իրականացնելու, դրա համար ևս մեկ անգամ առաջադրվեցի: Ապագայում մեր քաղաքը ավելի բարեկարգ, պայծառ եմ տեսնում, կյանքի որակը` ավելի բարձր, դրա համար կամք ու եռանդ է պետք, որը ես ունեմ: Այն ես ստանում եմ իմ քաղաքի բնակիչներից, նամանավանդ երիտասարդներից: Առաջիկա ծրագրերս հիմնականում կապված են հենց երիտասարդության հետ,- Ապառաժ-ի թղթակցին ասել է Ալյոշա Գաբրիելյանը:

«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել