Արմեն Ռուստամյան. Իրացնենք մեր իրավունքը


ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 2012 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սաֆարովի արտահանձնման թեմային.

-Պրն Ռուստամյան, Դաշնակցությունն ի՞նչ հնարավորություններ է տեսնում իրավական հարթության վրա վիճարկելու Սաֆարովին Բաքու վերադարձնելու, ազատ արձակելու եւ պարգեւատրելու օրինականությունը:

-Այդ խնդիրը արծարծվել է Եվրախորհրդի իրավական հարցերի հանձնաժողովում, ես ելույթ եմ ունեցել եւ ներկայացրել իմ տեսակետը։ Այնտեղշատ հետաքրքիր առաջարկություններ հնչեցին, եւ մենք հաջողեցինք, որ հարցը քննարկվի ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանում։ Խնդիրը ունի երկու կողմ՝ քաղաքական եւ իրավական։ Քաղաքական առումով, մենք վերջապես պետք է դուրս գանք այս վախվորած վիճակից եւ լիարժեք իրացնենք մեր իրավունքները. լիարժեք, ոչ թե միակողմանիորեն, ինչպես Ադրբեջանը փորձում է անել՝ ըստ էության, արդարացնելով Սաֆարովի արածը, հիմնավորելով դա քաղաքական շարժառիթներով՝ կապված «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթման», «մեկ միլիոն փախստականների» հետ։

Իրենց ասածն այն է, որ «սթրեսային վիճակում» գտնվող ժողովրդի մոտ կարող են այդպիսի դեպքեր լինել, այսինքն՝ արդարացնում են Սաֆարովիարարքը՝ չունենալով դրա համար որեւէ իրավական հիմք։ Մենք ունենք բոլոր իրավականհիմքերը մեր դդիրքորոշումները շատ ավելիհստակեցնելու, Ղարաբաղի մասնակցության հարցը բարձրացնելու եւ դնելու Հայաստանի՝ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր լինելու խնդիրը։

Երկրորդ՝ իրավական առումով, հարցը պետք է դիտարկել ոչ միայն «էքստրադիցիայի մասին» կոնվենցիայի նեղ կոնտեքստում, եւ մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանության մեջ, որը ավելի ամբողջական եւ հիմնարար փաստաթուղթ է Եվրախորհրդի համար։ Իսկ այնտեղ կա շատ կարեւոր մի հարց՝ հանցագործության պատժելիությունը պետք է լինիանխուսափելի։

Այս առումով, ունենք մի իրավիճակ, երբ տուժողի իրավահաջորդը՝ նույն Գուրգեն Մարգարյանի ծնողները, հարազատները իրավունք ունեն եվրոպական դատարանում հետամուտ լինելու իրենց իրավունքների լիարժեք իրականացմանը,պահանջելու, որ հանցագործը լիարժեք պատիժ կրի, որովհետեւ իրենք են տուժողը։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

www.armworld.am

Տպել Տպել