Արմեն Ռուստամյան. Կատարվածը ընտրություն չես կոչի


Երեքշաբթի օրվա հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գնահատել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները. «Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող դառնալու հնարավորութունից, և իշխանությունը կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն: Ահաբեկումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը լիուլի ականատես եղանք նաև այս ընտրություններին. բավական է բերել միայն Թալինի, Ախթալայի, Սիսիանի, Կապանի և Գյումրիի օրինակները դրանում համոզվելու համար»:

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին Ռուստամյանն ասաց, որ անցած կիրակի ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցածր տոկոսը հատկապես քաղաքներում, ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդը հիասթափվածությունը ընդհանրապես ընտրությունենրից:

«Այս ընթացքով ընտրությունից ընտրություն ժողովուրդը վերջնականապես կորցնելու է հավատը որ կարող է ազատ ընտրություններով իր իշխանությունը իրականացնել այս երկրում: Իսկ սա հենց այն է, ինչը պետք է իշխանություններին սեփական վերարտադրումը անխափան դարձնելու համար: Մինչդեռ ՏԻՄ դերը անփոխարինելի է իշխանությունը ապակենտրոնացնելու և անմիջականորեն ժողովրդին մոտեցնելու գործում: Սակայն դա տեղի ունենալ չի կարող, քանի դեռ Հայաստանում գործում է այս միահեծան նախագահական համակարգը, ինչի արդյունքում նույնացած են իշխանական կուսակցությունն ու պետությունը: Մենք շարունակելու ենք այս չարիքը ծնող ու պահպանող համակարգից ազատվելու և ազատ մրցակցային ընտրություններ ապահովելու համար»:

Տպել Տպել