Հայաստանի ԱԳՆ-ն պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ԼՂՀ միջազգային ճանաչումը անկասելի լինի

Արծվիկ Լիտվայի Սեյմում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը Ադրբեջանում ագրեսիայի մրրիկ է առաջացրել, եւ Ադրբեջանի նախաձեռնած ծավալուն գործընթացը պետք է արժանի հակահարված ստանա ոչ միայն Հայաստանի ու Լիտվայի խորհրդարաններից, այլեւ իրենց ժողովրդավար համարող պետությունների կողմից:

Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին խորհրդարանում հայտարարություններին ժամին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծմանը:

«Դատապարտելով Ադրբեջանի գործունեությունը՝ կոչ ենք անում, որ Հայաստանի ԱԳՆ-ն պրակտիկա դարձնի Լիտվայում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը, եւ բոլոր այն երկրներում, որտեղ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ կան, Արցախի հետ նման խմբերի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գա: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ԼՂՀ միջազգային ճանաչումը անկասելի լինի»,- նշել է Մինասյանը՝ հավելելով, որ հենց դա արժանի պատասխան կլինի Ադրբեջանին:

Տպել Տպել