Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը

Aram-HԵրեկ առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին է այցելել ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը` Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերող հարցեր. տեղեկացնում են կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունից:

Տպել Տպել