Ամերիկյան Washington Diplomat ամսաթերթը Վաշինգտոնի բոլոր, այդ թվում` Թուրքիայի դեսպանություն է առաքել հիշարժան օրերի ցուցակ, որում ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Washington Diplomat-ը ավելի քան 120 հազար ընթերցող սպասարկող անկախ ամսաթերթ է, որը 17 տարվա ընթացքում եղել է ԱՄՆ Վաշինգթոնի դաշնային շրջանի դիվանագիտական հանրությանը սպասարկող լրատվական ամսաթերթը:
Այն ապասարկում է Վաշինգթոնի բոլոր օտարերկրյա դեսպանություններին, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակին, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Սպիտակ տանը, Պենտագոնին, դաշնային մարմինների եւ ավելի քան 600 բնակավայրերի:







