Փորձեք լինել բարոյական

Artush Իրատես de fakto թերթից այսօր իմացա, որ Դաշնակցության թեւերի միջեւ ուժգնացող տարաձայնությունների արդյունքում օտարվել եմ կուսակցությունից:

Թերեւս պետք է շնորհակալություն հայտնեի թերթին, որ բարձրաձայնել է կուսակցության հետ ունեցած իմ խնդիրը՝ անշուշտ սրտացավությունից դրդված:

Փոխարենն ուզում եմ հավաստել՝ իմ անձն այն թիրախը չէ, որ երբեւէ կարելի է օգտագործել Դաշնակցության դեմ ստոր շահարկումների համար: Չկա մի մարդ, որը կարող է վկայել, թե իր ներկայությամբ դժգոհել եմ Դաշնակցությունից կամ Դաշնակցության ներքին խնդիրներից:

Հետեւաբար ակնհայտ պետք է լինի, որ Իրատես de Facto – ի հրապարակումը հակադաշնակցական տարրերի պատվիրած հեթական էժան կեղծարարությունն է, որը ոմանց համար շարունակում է մնալ ապրելու եւ գործելու քաղաքական եւ բարոյական կերպ:

Դաշնակցությունը իմ գաղափարական ընտանիքն է 1989 թվականի հունիսի 9-ից սկսած եւ եթե խնդիրներ ունենամ, կփորձեմ լուծել իմ ընտանիքի ներսում:

Նշյալ հրապարակման փաստը եւս մեկ անգամ վկայում է այն անմաքուր գաղջ մթնոլորտի մասին, որտեղ որոշները քաղաքական մրցակցությունը վերածում են անբարո խաղի: Նրանց ուզում եմ ասել, որ նման հիմար քայլերով հնարավոր չէ այս կուսակցության մեջ ճեղքեր բացել եւ կամ խորացնել չեղած ճեղքերը: Թող փորձեն լինել բարոյական, եւ այդ արժանիքով կայանան ու համակրանք ձեռք բերեն այս երկրում:

Եթե հետաքրքիր է ավելացնեմ, որ այսօր էլ զբաղված եմ կուսակցական աշխատանքներով, ինչով որ զբաղված եմ եղել վերոնշյալ թվականից սկսած, գրեթե ամեն օր:

yerkir.am

Տպել Տպել