Շարժումը` որպես այդպիսին, չկարողացավ կազմավորվել, ձեւավորվել: Այդ անկազմակերպության արդյունքները մենք տեսանք ապրիլի 9-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ես ապրիլի 9-ից առաջ ունեցա հնարավորություն նույն հանրահավաքում ելույթ ունենալու եւ իմ տեսակետը արտահայտելու, մեր հիմնական խնդիրն այն է, որ իսկապես զարգացումները, որոնք ընթացքի մեջ էին, իրենց մեջ պարունակում էին, որ շարժումը որպես այդպիսին չկարողացավ կազմավորվել, ձեւավորվել: Այդ անկազմակերպության արդյունքները մենք տեսանք ամսի 9-ին, ամբողջ խնդիրն այն էր, որ պետք էր իսկապես խուսափել երկու ճանապարհից, մեկը հուսալքության տանող ճանապարհն է, երբ ամեն ինչ եւ հիմա տրամաբանության վրա ես կառուցում, կարող է դրան չհասնես եւ հուսալքություն առաջանա, եւ մյուսը` իսկապես ձգտել դա անել եւ բախումների հանգեցնել, որը կտա այն անցանկալի արդյունքը, որ մենք տեսել ենք:
Դժբախտաբար ապրիլի 9-ին դրան մոտ էր, արյուն թափվեց, բայց ուրախ եմ, որ զոհեր չունեցանք, նշանակում է, որ այդ ընթացքը, որը ժամանակին չի ծրագրավորվում, ամբողջովին չի վերլուծվում հերթականությունը, չի կազմակերպում շարժումը, միշտ կարող է ստացվել այնպես, որ վերջում հավաքված ժողովուրդը վեր է ածվում անկազմակերպ ամբոխի եւ այլեւս ինքն է թելադրում ընթացքը սա ամենանցանկալին է, որը մոտ էր ապրիլի 9-ին մեծ բախումների առաջացնելուն»:
Նա նշեց, որ ճանապարհը հստակ էր, պետք է գնալ հանգրվանային ճանապարհով, փոքր արդյունքներ արձանագրելու ճանապարհով, որը բացարձակապես չի նսեմացնում շարժման նշանակությունը, շարժումը կարող էր միայն դրանից հզորանալ: Որպես օրինակ` նա նշեց ղարաբաղյան շարժումը` ասելով, որ երբ թափուր տեղ էր առաջանում Գերագույն խորհրդում, նպատակ էր դրվում այդ տեղում իրենց թեկնածուն անցնի, դա համարվում էր շարժման հաջողությունը:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ ավագանու ընտրություները չպետք է դիտվեր շարժման նսեմացում, այլ պետք է համարվեր, որ դրան հասնելը հնարավորություն կտար իշխանափոխության ճանապարհին կարեւոր հաջողություն արձանագրել եւ հասնել հանգրվանին, որը հետո օգտակար է. «Դժբախտաբար, լիարժեք չընկալվեց այս մոտեցումը եւ հիմա երեւի թերեւս ետեւին թվով ուզում են վերանայելով, հասնել դրան, տեւական պայքարի բնույթ հաղորդել շարժմանը, մենք համաձայն ենք,ասելիք ունենք, մոտեցում ունենք, որոնք ներկայացրել ենք հանրահավաքների ժամանակ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ պետք է ավագանու ներսում միավորվել բոլոր մանդատները եւ ընտրել քաղաքապետ:
Նա չի կարծում, որ ապրիլի 9-ին ամեն ինչ ավարտվեց, բայց վերաիմաստավորելու խնդիր կա, սա նույնպես դաս է, որ ցույց է տալիս, որ չի կարելի հանպատրաստից քայլեր նախաձեռնել` հստակ սցենարը չունենալով, եւ այդ ժամանակ ժողովրդի մեջ առաջանում է անորոշության, շփոթ վիճակ եւ ղեկավարության պարտավորությունն է ամեն ինչ անել, որպեսզի նման վիճակներ չառաջանան: «Կարելի է դաս քաղել այս ամեն ինչից, խնդիրը պահպանել, նպատակը պահպանել եւ հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը, բայց դրան գնալ հանգրվանային ճանապարհով»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ դեռեւս չեն որոշակիացվել պայքարի քայլերը, դրան պետք է վերջ դրվի, որովհետեւ ժողովուրդը չի կարող անընդհատ անհասկանալի վիճակներում լինել եւ իր համար տրամաբանված ընթացք չտեսնել: Նրա խոսքով` մոսկովյան այցից նա եւս ոչինչ չիմացավ, հարցականները մնացին, իսկ ապրիլի 12-ի հավաքը ինչ-որ մասով պայմանավորվել էր նրա այցով, բայց այդպես էլ անորոշ մնաց: «Սա մաշում է շարժումը եւ կարծում եմ` գլխավոր խնդիրը, որ այսօր պետք է լուծվի, շարժումը նպատակային դարձնել եւ քայլերի հաջորդականությունը ճշտելն է»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ՀՅԴ-ն չի հիասթափվում, այլ շեշտում է, որ պետք է դասեր քաղել, հստակ նպատակային ծրագրեր դնել եւ քայլ առ քայլ հասնել այդ ծրագրին:
ՀՅԴ-ն առաջարկում է չանտեսել վաղօրոք նշած 3 կետը` 2 տարվա ընթացքում փոխել սահմանադրությունը, անցնել խորհրդարանական համակարգի, այդ նոր համակարգում կատարել խորհրդարանի ընտրություն, որը լիարժեքորեն կձեւավորվի իշխանությունը, ընդդիմությանը տրամադրել իշխանություններին վերահսկելու կոնկրետ լծակներ` հակակառուպցիոն պայքար, վերահսկիչ ծառայություններ:
news.am







