Խորհրդակցություն ՀՅԴ գրասենյակում

MagesԱյսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավորներ, կուսակցական ընկերներ:

Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ելույթով հանդես է եկել Արա Պուլուզյանը, ով մասնավորապես ներկայացրել է ՀՀ-ում տիրող քաղաքական համայնապատկերը, հետընտրական զարգացումնեը, արտաքին ուժերի ազդեցությունը ՀՀ քաղաքական հոսանքների վրա:

ԼՂՀ քաղաքական իրավիճակի, ԼՂՀ նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական , տնտեսական կյանքին առնչվող հարցերի շուրջ ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լեւոն Հայրիյանը ներկայացրել է երկու հայկական հանրապետությունների առջեւ ծառացած արտաքին մարտահրավերները, դրանց դիմագրավելու հնարավոր պայմանները:

Տպել Տպել