Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո

ՄոսկվաՄոսկվայի գրականագետների կենտրոնական տան Մեծ դահլիճում, ապրիլի 23-ի երեկոյան տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպել է «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը՝ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի համագործակցությամբ:

«Հայ-ռուսական համագործակցությունից» հայտնել են, որ միջոցառման պաշտոնական մասում հանդես կգան քաղաքական գործիչներ, դիվանագետներ ու հասարակական գործիչներ: Երեկոն կավարտվի հայ եւ ռուս արվեստի գործիչների ելույթներով, ովքեր կներկայացնեն հայ, ռուս եւ եվրոպացի դասականների ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետական դուման 1995 թվականի ապրիլի 14-ին հատում որոշմամբ ընդունել եւ դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Տպել Տպել