Ընդդիմադիր քաղաքապետը երկրում շատ բան կփոխի

ArmenRՄեր նպատակը իսկապես ժողովրդին իշխանությունը վերադարձնելն է, հինգ տարի այսպես սպասել այլևս չի լինի: Քիչ առաջ Երևանի «Անի» հյուրանոցում հրավիրած ազգային օրակարգի ձևավորման միտված գագաթաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության Երևանի ավագանիների ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը․«Ո՞րն է այն ճանապարհը, որը մեզ ավելի շուտ կհասցնի նպատակին՝ երկու ճանապարհ ունենք․նախ պետք է վերացվի այն համակարգը, որը ծառայում է իշխող վարչակարգին:

Պետք է հրաժարվել այս քաղաքական համակարգից՝ նախագահական համակարգից, քայլ առ քայլ իշխանությունը մոտեցնել ժողովրդին, պետք է նաև նոր խորհրդարանական ընտրություններ պահանջենք և այն պետք է իշխանությունը ձևավորող միակ ատյանը լինի:

Մենք պետք է կարողանանք փաստել, որ կեղծիքների ծավալն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, եկեք նորից ընտրություններ անցկացնենք, կեղծված ընտրություններով երկիր չենք կառուցի»:

Ա․ Ռուստամյանը հավելեց՝ չի կարող կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարը լինել վարչապետը, որովհետև հենց իրենք են կոռուպցիան․«Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Մենք գնացինք առանձին-առանձին, բայց վստահ եմ,որ եթե բոլորս աշխատենք մեկ տրամաբանության շրջանակներում, ապա հաղթանակած դուրս կգանք: Կարևոր չէ, ընդդիմության որ ուժն ինչքան ձայն կստանա, բայց միայն դրանից իշխանությունները սարսափում են:

Մենք հինգ տարի չենք սպասելու, պետք է փոխենք քաղաքապետին, ընդդիմադիր քաղաքապետը վստահեցնում եմ երկրում շատ բան կփոխվի: Մի բան է՝ առանց այդ լծակի, մեկ այլ բան՝ այդ լծակով: Եթե լինի ընդդիմադիր քաղաքապետ՝ մեզ երթեր, հանրահավաքներ չեն կարող արգելել: Այս քաղաքապետը պարզ է, որ արգելում է: Սա ընտրված քաղաքապետ չէ, սա նշանակված է, պետք չէ խաբել, որ Տարոն Մարգարյանին են ընտրում՝ ընտրում են նրան նշանակողին և ազատողին:

Արմեն Ռուստամյան. «Մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք ու կտրելը պետք է անենք միասին»

raffi3
Այսօր «Անի պլազա» հյուրանոցում այսօր հրավիրած հավաքի ժամանակ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ խոսքը տվեց նրան՝ հավաքվածները միաբերան սկսեցին բղավել՝ «Մի-ա-ցում»:

Արմեն Ռուստամյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա առաջարկները եւ նշեց, որ իսկապես պետք է վերաիմաստավորել, վերակազմավորել այս շարժումը, որպեսզի այն շարունակական լինի:

Նա նաեւ ասաց, որ իր նպատակն է հզորացնել այս շարժումը. «Առաջին իսկ պահից մենք տեսնում ենք, որ կան գուցե դժվարություններ: Պետք է այս սկզբունքի հիման վրա առաջ գնալ, ինչպես Րաֆֆին ասեց՝ մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք, 7-ը չափելը պետք է անենք միասին, բայց կտրելն էլ պետք է անենք միասին»: Պարոն Ռուստամյանը նաեւ համաձայնեց այն մտքին, որ 5 տարի այսպես սպասել չի կարելի. «Մենք ունենք լիարժեք հնարավորություն, որը չօգտագործել չի կարելի: Պատճառների պատճառը պետք է վերացնել, որը պահպանում է իշխող վարչախմբին: Այս համակարգը պետք է փոխվի: Պետք է նախ հրաժարվել էս նախագահական համակարգից: Հրաժարվել, քայլ առ քայլ իշխանությունը մոտեցնել ժողովրդին: Իսկապես ես հավատում եմ, որ պետք է արագորեն անցնել խորհրդարանական համակարգին, լինի նոր խորհրդարան: Նոր խորհրդարանը իշխանությունը ձեւավորող միակ ատյանը լինի»:

Ըստ պարոն Ռուստամյանի՝ պետք է թույլ չտալ, որ ամեն անգամ իշխանությունները ասեն, թե այո, եղել են կեղծիքներ, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Լավ էլ ազդել են»: Խոսելով ավագանու ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու մասին՝ պարոն Ռուստամյանն ասաց, որ դեռ ուշ չէ եւ ամեն ինչ կորած չէ. «Տարոն Մարգարյանին չեն ընտրում, նրան նշանակողին են ընտրում: Դոմինգոյի համերգում տեղի ունեցած ինչ-որ մի դրվագի համար չեն կարող քաղաքապետ փոխել, այդպիսի բան չի կարող լինել»:

Նա առաջարկեց փոխել այս վիճակը. «Մենք հնարամիտ ազգ ենք, ես հավատում եմ, որ եթե մենք խնդիր ենք դրել, վերեւից ներքեւ այդ շարժումը կկազմակերպվի, երբ անհրաժեշտ է՝ կազմակերպված երթեր, ցույցեր անել, պետք է թույլ չտալ, որ տարբեր սադրիչներ մտնեն եւ խանգարեն, նպատակից շեղեն: Այդ կառույցը պետք է օր առաջ կազմավորել՝ ղեկավար մարմնից մինչեւ մարզեր: Հայ մարդը, որ գալիս է հանրահավաքի, լսի ինչ պետք է անի իր թաղում: Այդպես է ստեղծվել Ղարաբաղյան շարժումը եւ այդպես էր ղեկավարվում: Հիմա ստեղենք Նոր Հայաստանի կոմիտեներ, անունը կարեւոր չէ: Պետք է վերականգնենք ժողովրդի իշխանությունը Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am

Տպել Տպել