«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը

օգնիր եղբորդ«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար:

Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան են այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում` առաջինից իններորդ դասարաներում, սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ:

Նախաձեռնության անդամները վարժարան են այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացած նվերը աշակերտներին փոխանցելու համար. վարժարանի բոլոր աշակերտները ստացել են «Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված Toms սպորտային կոշիկներ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուները խոստացել են ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին և մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները

Տպել Տպել