Հայ դատի հանձնախումբը եվրոպահայության համագումար կհրավիրի Հայոց ցեղասպանության 100-ամյակի անելքիների հստակեցման համար

Gaspar12Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը մշակում է իր անելիքները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լավ պատրաստվելը, քանի որ այն պետք է դառնա նոր խթան, նոր ուժ` ընդհանուր պայքարին ոգի տալու, նոր գործելաձեւ նախանշելու համար: «Պետք է օգտագործել երիտասարդության ներուժը, ավագ սերնդի փորձառությունն այս հարցում: 100-ամյակին ընդառաջ աշխատանքները պետք է լինեն լավ պատրաստված եւ լավ ուսումնասիրված»,- ընդգծեց նա:

Գասպար Կարապետյանը տեղեկացրեց, որ նախատեսում են հոկտեմբերին Բրյուսելում անցկացնել Եվրոպահայության երրորդ համագումարը, որին կմասնակցեն Եվրոպայի բոլոր երկրների հայ համայնքներից ներկայացուցիչներ: «Համագումարը բաղկացած կլինի երկու հատվածից:

Առաջինը ներհայկականն է, որին ներկա կլինեն միայն հայերը: Այդ հանդիպման ընթացքում քննարկման գլխավոր հարցը կլինի, թե ինչպես նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ինչ կոնկրետ անելիքներ են պետք եւ թե ինչ կերպով է պետք հակազդել թուրքական սադրիչ հարձակումներին:

Իսկ երկրորդ հատվածում ներկա կլինեն Եվրախորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Կքննարկվի Հայոց ցեղասպանությանհետեւանքների համար Թուրքիայի հատուցմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ կլինի նաեւ Արցախի ինքնորոշմանն ու միջազգայնորեն ճանաչմանը խնդիրներին»,- մանրամասնեց Կարապետյանը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23 թթ-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

armenpress.am

Տպել Տպել