«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութապես եւ բարոյապես աջակցել սիրիահայերին

օգնիր«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայերին:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տրամադրած տվյալների համաձայն` ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրն ամբողջացնելու նպատակով այս շաբաթ 4 մլն դրամի փոխանցում է կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին այդ նպատակով 5 մլն դրամի փոխանցում էր կատարվել, նաև ևս 4 մլն դրամ` ս. թ մարտի 5-ին:

Նախաձեռնությունը շարունակում է նաև պարենային օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Օրերս նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ 50 պարենային ծանրոց:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումն ունենալ սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու գործում։

Տպել Տպել