Պետության ամբողջ վարչական-գրասենյակային ռեսուրսը օգտագործվում է գործող իշխանությունը պահպանելու նպատակով

Armen5Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակում, այսօր, մայիսի 3-ին, Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն»-ում a1plus.am-ի ուղիղ հեռարձակմամբ կայացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանի մամլո ասուլիսը:

«Իշխող կուսակցությունն ու պետությունը գրեթե նույնականացվել են: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, տեղեկատվական, ընտրությունների բոլոր մակարդակներին»,- հայտարարել է Արմնե Ռուստամյանը:

Ըստ նրա, պետական ապարատը սահուն կերպով վերածվում է «անհրաժեշտ» ընտրությունների անցկացման ապարատի:

«Պետության ամբողջ վարչական-գրասենյակային ռեսուրսը օգտագործվում է մեկ նպատակով` գործող իշխանությունը պահպանելու»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը` նշելով, որ երկրում գործում է մենաշնորհային համակարգ:

«Բոլոր պաշտոնյաները չեն կարող ինքնուրույն լինել, ավելին` իրենց պաշտոնները պահելու համար նրանք պարտավորված են չպահպանել օրենքները և անել հնարավոր ամեն բան իրենց ղեկավարներին դուր գալու համար»,-ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին` նա նշել է, որ աղբահանությունն, օրինակ, լավ աղբյուր է բյուջեն համալրելու համար: «Գործընթացի ճիշտ ղեկավարելը միանգամայն կարող է բյուջեի համալրման աղբյուր հանդիսանալ: Իսկ քաղաքային տրանսպորտի համար անհրաժեշտ է ներդնել կառավարման միասնական համակարգ»,-ասել է Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները` տեսանյութում

Տպել Տպել