Եկեք 5 րոպե հատկացնենք 5 համարին ընտրենք և 5 օր հետո կունենանք մեր երազած Հայաստանի լուսաբացը

5 hamarԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հանրահավաքը։

Եզրափակիչ հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ–ը կարողացավ իր թիմով հանդիպումներ ունենալ Երևանի բոլոր վարչական շրջաններում:

ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ իր տարբերություն շատերի, իրենք քարոզարշավին ներգրավվել էին գրեթե ամբողջ թիմով:

«Պատրաստ ենք, որ երևանցին մայիսի 5-ին իր ձայնը տալու է Դաշնակցությանը և ձևավորվելու է ազգային միասնության Երևանը և Հայաստանը փոխող նոր քաղաքային իշխանությունը: Դաշնակցության համամասնական ցանկը ներկայացված է քաղաքական բարձրագույն մակարդակով: Ոչ մի այլ քաղաքական ուժի մոտ կուսակցության ղեկավար կազմը չէ, որ թիմը տանում է առաջ: Դաշնակցությունը միակն է, որի ցանկը ղեկավարում է Հայաստանյան կառույցի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը»,-ասաց նա:

Այնուհետև Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ցանկի երկրորդ համարին՝ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան վարդանյանին և երրորդ համար, ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Մեր համամասնական ցանկը կազմված է, ոչ միայն քաղաքական, այլ նաև մասնագիտական, կառավարման փորձառություն ունեցող ՀՅԴ և անկուսակցական ներկայացուցիչներից: Մեր ցանկում ընդգրկված բոլորին միավորող մեկ ընդհանուր արժանիքը պատվախնդրությունն է, հայրենասիրությունը և սեփական երկիրն ու մայրաքաղաքը իբրև ծնող սիրող հայերի ցանկ է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր այն թիմը, որն ունի գործող քաղաքապետը, կարող է գնալ ընտրության ու հաղթել միայն խարդախության ճանապարհով: Նա նշեց, որ իշխող կուսակցությունն իր ցուցակով աշխատում է ցույց տալ այն կերպարները, որ կազմում են իր թիմը:vahan -miting

«Մենք այս առումով այնքան հանգիստ ենք, այնքան արդար ենք, այնքան ինքնավստահ, որ դուք ինքներդ կարող եք տեսնել: Ներկայացրեցինք ցուցակի առաջին եռյակին, բայց եթե շարունակենք ազգանունների ընթերցումը, կտեսնենք, որ բոլորը նույն տեսակի մարդիկ են՝ կարգին, պարկեշտ՝ ո՛չ իրենց, ո՛չ կուսակցության, ո՛չ էլ Երևանը երբեք չխայտառակած մարդիկ են»,– ասաց նա:

«Դուք պետք է գիտակցեք, որ գալիս է մի պահ, երբ երկրի մայրաքաղաքը պետք է ստանձնի պարտականությունը և երկիրը տանի առաջ: Այսօր ազատ Հայաստան կերտելու պատասխանատվությունը Երևանի վրա է, այստեղ դուք պետք է սկսեք կերտել ազատ Հայաստանի սկիզբը»,- ասաց նա:

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ազատ Հայաստանն առաջին հերթին սկսվում է ազատ քվեարկությունից: Նա ընդգծեց, որ իրականում ընտրախցիկում ոչ մեկ չի կարող վերահսկողություն իրականացնել ընտրողի վրա, ոչ էլ որևէ ճնշում:

«Քանի ճուտ ունեք գցելու դուք Հայաստանից դուրս, որ արտագաղթի: Վերջացնել է պետք, ինչքա՞ն կարելի է: Մենք խաղում ենք մեր երկրի ճակատագրի հետ: Ինչ-որ մի ԺԵԿ–ի պետի մակարդակի մարդու թարս կամ ժպիտով նայելը մեզ համար դարձնում ենք ճակատագրական»,-ասաց նա և ավելացրեց, որ այսօր ամեն ինչ կախված է ճակատագրից:

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրականում Երևանում ոչ ոք չի կարող որևէ մեկին պարտադրել այսպես կամ այնպես վարվել:

«Մեր երկրի ամենամեծ սպառնալիքը ՀՀԿ-ի իշխանության շարունակումն է Երևանում: Ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր երկրում բոլոր պաշտոնյաններին նշանակել են կամ ձևականորեն ընտրել միայն մեկ նպատակով, որ վերարտադրի իրենց մյուս ընտրությունը և ձայներ ապահովի մարզից, քաղաքից կամ աշխատատեղից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը և խոստացավ, որ իրենք կբերեն մարդկանց, ովքեր իրենց պաշտոնի առջև պատասխան կտան:

Երևանի ավագանու ընտրություներին ՀՅԴ ցուցակի 3-րդ համար Արսեն Համբարձումյանը նշեց, որ մայիսի 5-ի ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլ ողջ հանրապետության առաջիկա զարգացման համար։

Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունները փորձ են անում ամեն կերպ նսեմացնել այս ընտրությունների նշանակությունը։ «Ամեն ինչ անում են երևանցիների գիտակցության մեջ սերմանելու, թե ելքը որոշված է, որ որևէ էական փոփոխություն, բեկում հնարավոր չի անել, որպեսզի իրենց ծրագրերը կյանքի կոչեն, բայց այս անգամ չեն կարողանալու»,-շարունակեց նա։

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ ՀՀԿ-ն ամեն ինչ արել է, որ ավագանու ինստիտուտը 4 տարիներին այդպես էլ չկայանա։ «Երևանցիները ավագանիներից ոչ մեկին չեն ճանաչում, դա արդեն ամեն ինչի մասին խոսում է, իսկ ինչու՞ չեն ճանաչում, որովհետև այդ մարդուն ոչ տեսնելու, ոչ լսելու առիթ չեն ունենում։ Եվ այդ հլու-հնազանդ ավագանին շատ վատ դերակատարություն ունի մեր քաղաքի կառավարման գործում։ Նրանք ոչ միայն չեն իրականացրել օրենքով վերապահված իրենց լիազորությունները, այլ ընդհակառակը՝ օրենքի խախտմամբ, զիջել են իրենց լիազորություններից շատերը, որոնք մեծագույն վնաս են պատճառել մեր մայրաքաղաքի բյուջեին»,-նշեց նա։miting

Արսեն Համբարձումյանը հավատացնում է, որ մայիսի 5-ն ամենալավ առիթն ու հնարավորություն է արտահայտելու եղած դժգոհությունները, վճռական կոչն ասելու և ճիշտ ընտրություն կատարելու։

«Մեր քաղաքացիներից շատերը դժվարանում են կողմնորոշվել, թե ոչ իշխանական ուժերից ում քվեարկեն։ Բայց կարծում եմ, եթե վերհիշեն մեծ ժողովրդական հեքիաթները, անդրադառնան, թե ովքեր են մերօրյա թագավորիկներն ու չարչիները, ովքեր են անբան հուռիները, ովքեր են սուտլիկ որսկանները, արդեն պարզ կլինի, թե նորօրյա իրականության մեջ ովքեր են դրանք։ Մի անգամ սխալվել կարելի է, երկու անգամ թերևս, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի անցած ճանապարհ բոլորի աչքի առջև է, և ճիշտ ընտրություն կատարելու ենք բոլորս միասին»,-նշեց նա և ավելացրեց, որ ՀՅԴն հանդես է գալիս հստակ ծրագրերով, բանիմաց թիմով։

«Մենք խոստումներ չենք շռայլում, մենք հստակ առաջարկությունով ենք հանդես գալիս և գիտենք՝ ինչ անել և ինչպես անել։ Եվ այս վստահությամբ ուզում եմ խնդրել, կոչ անել, հորդորել բոլորիդ, որ 5-րդ ամսի 5-րդ օրը միասին գնանք քվեարկենք ՀՅԴ-ի օգտին ու կերտենք մեր նորօրյա հաղթանակը։ Մայիսի 5-ին՝ համար 5-ին։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում ասաց, թե ամեն ինչ ավելի, քան պարզ է։ «Ով ուզում է իր կյանքում ամեն ինչ մնա նույնը և ոչինչ չփոխվի, թող գնա Հանրապետականին և նրա կողքի փոքր կուսակցության օգտին քվեարկի։ Այդ դեպքում ոչ միայն բան չի փոխվի, այլ ավելի վատ կլինի։ Ով փոփոխությունն է ուզում, ապագա է ուզում, առողջ մրցակցություն, տեղաշարժ պետք է գա ընտրի Դաշնակցությանը»,-ասաց նա։mitin5Աղվան Վարդանյանը նշեց, որ բոլոր վարչական շրջաններում իրենք ընտրողների հետ հանդիպել են բաց ճակատով և ասել, թե այս ընտրությունն ինչ նշանակություն ունի։ «Իսկ իշխանական կուսակցությունն ինչ է արել, ձև են արել, թե քարոզչություն են անում, զոռով դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատություններից մարդիկ են բերել, ֆոն են ստեղծել, իսկ իրենց թեկնածուն նույն ճառն է ասել։ Իրականում իրենց թեկնածուն ոչ թե ցանկի եռյակներ են, այլ թաղային հեղինակությունները, պետական և իրավական մարմինները, որոնք բոլորն էլ լծված են մարդկանց ճնշելու և ստիպելու գալ իրենց ընտրել»,-ասաց նա։

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ եթե այս երկում կա մի բան, որ զարգացել է, դա միան «կեղծիքներ են, արտագաղթը, աղքատությունը և ՀՀ քաղաքացիների մոտ ընտրակաշառքի ինստիտուտը։

«Ասում են օրինակներով խոսեք, օրինակ են ուզում, լավ մենք պետությո՞ւն ենք թե չէ, որևէ մեկդ կասկածում եք, ոստիկանություն, անվտանգություն, բոլորն էլ գիտեն, որ սկսել է ընտրակաշառքների գործընթացը»,- բարձրաձայնեց նա և ավելացրեց, թե իրենց տեղեկություններով արդեն փող են սկսել բաժանել և նշում են, թե այս գույնի գրիչով պետք է քվեարկեն։

«Մենք ասել ենք Տարոն Մարգարյանը պատահական քաղաքապետ է, հիմնավորել ենք, ասել ենք քաղաքը վատ են կառավարում՝ հիմնավորել ենք։ Մենք ասում ենք, որ սա կուսակցությունների ընտրությունն է և ոչ թե անձի։ Այդ իրենք են, որ ամաչում են իրենց կուսակցությունից։ Ոչ, դուք ընտրելու եք հանրապետականին, «Օրինաց երկրին», Դաշնակցությանը և մյուս կուսակցություններին»,-ասաց նա։

Աղվան Վարդանյանն անդրադարձավ Տարոն Մարգարյանի հրապարակային դեբատների մասնակցելուն։ «Հինգ անգամ ասացինք՝ ընտրությունը համեմատություն է, եկեք բանավիճենք, նստեք մի հեռուստաընկերությունում,և Արմեն Ռուստամյանի հետ բանավիճեք, իհարկե, չեն գա, կխուսափեն, այդ ժամանակ կերևա, թե ով ինչ արժեհամակարգ ունի, մարդկային որակներ ունի»,-ասաց նա։miting

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ պետք է օգնեն նաև ՀՀԿ-ին՝ իշխանափոխություն իրականցնելով։ «Այլապես լկտիանում են և ցույց տալիս, թե իրենց դեմը խաղ չկա։ Կա խաղ, մեր թիմը հպարտորեն մտել է ընտրապայքարի մեջ, կանգնած է ցուցակի առաջին համար Արմեն Ռուսատմյանի կողքին, որովհետև որակային, ազնվությամբ, փորձով, մի գլուխ բարձր է բոլորից»,– ասաց նա։

«Դաշնակցությունը այն կուսակցությունն է, որ վաղը կարողանալու է համախմբել և դուք կտեսնենք փոփոխությունը, մրցակցության, առաջխաղացման միակ ձևն է։ Երևանը սիրտն է, կենտրոնն է, Երևանից պետք է բացվի, երևանցուն դժվար է վախեցնել, կաշառել։ Այսօր կամ վաղը դա անելու են, այսօր կամ վաղը Հայաստանը լինելու է լուրջ ուժեղ, բարեկեցիկ։ Եկե՛ք անենք առաջին քայլը»,- եզրափակեց ՀՅԴ պատգամավորը։ Վերջում, ելույթ ունեցավ նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության համասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը:

«Եկեք 5 րոպե հատկացնենք, գնանք հինգ համարին ընտրենք ու հինգ օր հետո կունենանք մեր երազած լուսաբացը»,-ասաց նա:

Նա նշեց, որ Դաշնակցությունը նոր չէ, որ մատնանշել է Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը: Նա նշեց, որ այսօր այդ գաղափարները որդեգրվում են այլ քաղաքական ուժերի կողմից:

«Ես մի դեպք պատմեմ: Երեկ Ջրվեժում հանդիպեցինք մի ծերուկի, ասաց՝ ես եկել եմ ասելու, որ երբեք Դաշնակցությանը չեմ ընտրել ու չեմ ընտրելու: Ասում եմ՝ լա՞վ եք ապրում, ասում է՝ ոչ, որ ձեռքս ճար լիներ էսօր էլ կգնայի: Ասացի՝ բա չե՞ք մտածել, որ Դաշնակցությանը չեք ընտրել, դրա համար ա էս վիճակը, ասաց՝ մտածելու բան ասեցիր: Մի անգամ լիարժեք վստահեք Դաշնակցությանը: Դա եղել է մի անգամ՝ 1918-1920 թթ.-ին: Մի անգամ երկրում հաստատվի դաշնակցական իշխանությունը, երկիրը թռիչք կապրի»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ երբ ժողովուրդը գնացել է իրենց ետևից՝ հաղթել է: Նա ընդգծեց, որ երբ ժողովրդի կողքին կանգնելու ու պայքարելու անհրաժեշտություն է եղել, Դաշնակցությունն առաջին շարքում է եղել:miting1

«Երբ խռովել են մարդիկ ու չեն հետևել մեզ, կորցրել են, մենք ասում ենք, որ էլ կորցնելու տեղ չկա: Ես երկիրը ստեղծվեց, որ մարդիկ այսօր երազեն գնա՞ն: Եթե ուզում ենք ընտրական ճանապարհով հեղափոխություն կատարվի, եկեք դա անենք մայիսի 5-ին: Ես չեմ ուզում անցյալը փորփրել, չկարողացանք հասնել նրան, որ նախագահին փոխելով փոխվի վիճակը, բայց հստակ ասում եմ, որ կարող ենք դրան հասնել՝ փոխելով քաղաքապետին»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ եթե այսօր երևանցուն չվերադարձնեն իր իշխանությունը, այնուհետև՝ հայաստանցուն, ապա առաջիկա 5 տարիներին բոլորը դատապարտված են լինելու հալածվելու: Այնուհետև նա անդրադրաձավ ընդդիմադիր ուժերի՝ ընտրություններից հետո մեկ միասնական թեկնածուի շուրջ համախմբվելուն:

«Ասել եմ՝ եկեք միասնական ցուցակով գնանք: Մենք էլ այդտեղ ցուցակում լինենք, ամբիացիաները մի կողմ ենք դնում, չենք ուզում գլխավորել: Չստացվեց, նորից եմ ասում, էլի շանս կա, նախընտրական դաշինքը չի ստացվել, անենք հետընտրական դաշինք, որի մասին հայտարություն անենք, որ մարդիկ հստակ իմանան՝ սա իշխանության դաշտն է, մյուսը՝ ընդդիմադիր»,-ասաց նա:

Տպել Տպել