Կայացավ «Ռուս-հայկական համագործակցություն նախաձեռնության» կլոր սեղանն ու «Սև գրքի» շնորհանդեսը

սեվ գիրքԿլոր սեղան և «Սև գրքի» ներկայացում սպիտակ երկրում:

«Միջազգային քաղաքական ու հումանիտար միտքը» հայերի Ցեղասպանության մասինե կլոր սեղանը եզրափակեց Ցեղասպանության իննսունութամյա տարելիցի մոսկովյան միջոցառումների շարքը:

“Ռուս հայկական համագործակցություն” կազմակերպության նախաձեռնած քաղաքագիտական կլոր սեղանը “Արգումենտի ի ֆակտի” գործակալության մամուլի սրահում համախմբել էր Ռուսաստանի վերլուծական կենտրոնների ղեկավարների ու քաղաքագետների, Հանրային խորհրդի և հայկական համայնքային կազմակերպությունների անդամներին: Կլոր սեղանի շրջանակներում տեղի ունեցավ նաև “Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական վայրագությունների և Հայերի Ցեղասպանության մասին” ժողովածուի շնորհանդեսը, որը կազմել է Ալբերտ Իսոյանը: Գրքի ռուսերեն հրատարակությունն իրականացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ:

“Սև գրքում” բերված են հարյուրից ավել նշանավոր օտարերկրացիների` Դոստոյևսկու, Տոլստոյի, Սոլովյովի, Տվենի, Բրայսի, Չերչիլի, Տրոցկու, Մորգենթաուի և այլոց հստակ գանհատականներն Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարությունների կողմից հայերի ոչնչացման քաղաքականությանը:

Տպել Տպել