ԱՄՆ Գերագույն դատարանին առաջարկվում է վերանայել Հայոց ցեղասպանության զոհերի ապահովագրության գործը

logo-AMNՀայոց ցեղասպանության ապահովագրական պոլիսների գործով հայցվորները կոչ են արել ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայլ ու շտկել Կալիֆորնիայի դատարանի 9-րդ շրջանի որոշումը հայցերի վաղեմության ժամկետի մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Հայցվորների հայտարարությունները տրվել են ի պատասխան Գերագույն դատարանի մերժման՝ վերանայելու ապահովագրական պոլիսների մասին գործը վաղեմության ժամկետի պատճառով:

«Այս հարցը կարևոր հարցեր է արծարծում ի նպաստ սեփական քաղաքացիների օրենքներ ընդունելու պետության ունակության մասին, որոնք չեն հակասում դաշնային կառավարության արտաքին քաղաքականությանը»,-հայտարարել է փաստաբան Իգոր Տիմոֆեևը Paul Hastings ֆիրմայից, որը հանդես է գալիս որպես առաջատար փաստաբան հասարակական հիմունքներով հայցվորների համար:

«Մի քանի գլխավոր դատախազների հետ միասին մենք գտնում ենք, որ Գերագույն դատարանը պետք է լուծի այդ հարցը»,-ասել է նա: Հայցվորների 19-էջանոց պատասխանում ասվում է, որ հարկավոր է արգելափակել Կալիֆորնիայի մերժման իրավունքը վաղեմության ժամկետի հարցում: Պետությունը բոլոր լիազորություններն ունի իր քաղաքացիների մասնավոր պահանջների վերաբերյալ օրենսդրություն ընդունելու համար, եթե նրանք առնչվում են արտերկրում կատարված իրադարձություններին:

«Մենք շնորհակալ ենք Իգոր Տիմոֆեևին և Paul Hastings թիմին նրանց փորձագիտական իրավաբանական եզրակացության համար»,-հայտարարել է ANCA պետության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը: Նա նշել է, որ ANCA շարունակելու է պահանջել, որպեսզի ապահովագրական պոլիսների պահանջնեը կատարվեն: Գործի որպես պատասխանող կողմ է հանդես գալիս գերմանական Munich Re ապահովագրական ընկերությունը ի դեմս Նիլ Սոլթմանի Լոս Անջելեսից:

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին դատապարտել Սևան Նիշանյանի դատավճիռը

aramԱմերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին դատապարտել թուրքականկառավարությանը հայ լրագրող և բլոգեր Սևան Նիշանյանի հանդեպ ճնշման համար, որը դատապարտվել է «սրբապղծության» համար, իսկ նախկինում դապարատվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար:

«ANCA-ն կոչ է անում ԱՄՆ-ին բացահայտորեն դեմ հանդես գալ այդ քաջ լրագրողի հետապնդման դեմ: Ցավոք, Պետքարտուղարությունը նաև անտեսեց ANCA-ի կոչերը Հրանտ Դինքի հանդեպ սպառնալիքների վերաբերյալ և բացահայտ խոսեց այդ մասին միայն նրա սպանությունից հետո»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սևան Նիշանյանը Թուրքիայի առաջատար լեզվաբաններից է և համագործակցում է Agos և Taraf թերթերի հետ: Բլոգի գրառման մեջ, որի պատճառով Նիշանյանը դատապարտվեց կալանքի, կոչ էր պարունակվում ատելության դեմ պայքարի ու առավել հանդուրժողականության:

panarmenian.net

Տպել Տպել