ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք` մայիսյան հերոսամարտերի եւ պետականության տոնի առթիվ

aparaj1Մայիսի 26-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք Հադրութի շրջանում: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 95 տարի առաջ այս նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը:

Միջոցառմանը օրվա խորհրդի ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Պետականության, Հայաստանի Առաջին Հանրապետության , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման պատմական նշանակության թեմայով ելույթ է ունեցել ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Արթուր Աղաբեկյանը:

Հավաքի ժամանակ տեղի է ունեցել նաեւ երդման արարողություն. ՀՅԴ Արցախի կառույցը համալրվել է եւս երկու անդամով:

aparaj.am

Տպել Տպել