ՀՅԴ պատուիրակությունը մասնակցեց Սոցինտերնի տարածաշրջանային հանձնախմբի ժողովին

sotc1 Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Թբիլիսիում, 3-4 հունիսին, Վրաստանի Սոցիալ դեմոկրատներ զարգացման համար կուսակցության հյուրընկալությամբ։

Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Հունգարիայի, Յունաստանի եւ Թուրքիայի անդամ կուսակցութիւններից, ինչպես նաեւ՝ որպես հյուր՝ Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Ներկա էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։IMG_4761-

Ժողովին մասնակից ՀՅԴ պատուիրակության կազմում էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ IMG_4752-2-3

Ժողովը նախագահեցին յանձնախմբի համանախագահներ Վահան Հովհաննիսյանն ու Ալեքսանդրա Դոբոլին (Հունգարիա)։

Հանձնախմբի այս ժողովը առաջինն էր Ընկերվար Միջազգայնականի վերջին Կոնգրեսից հետո։ Օրակարգի հարցերն էին.
1. Ճշտել ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի ներկա առաջնահերթություններն ու կատարելիքները.
2. Տարածաշրջանում դեմոկրատական պետությունների հաջողության պայքարի մարտահրավերները.
3. Հակամարտութիւնների հաղթահարում – հիմնարար անհրաժեշտություն՝ դեպի արդար ու բարեկեցիկ հասարակություն ձեւավորելու ճանապարհին.
4. Տարածաշրջանի երկրների ազգային իրավիճակի մասին զեկոյցներ.
5. Ներկա ժամանակահատվածի համար հանձնախմբի աշխատանքային ծրագիր.
6. Եզրակացություններ եւ ժողովի հայտարարության որդեգրում։

ՀՅԴ ներկայացուցիչները ելույթներ ունեցան օրակարգի բոլոր հարցերի շուրջ։
Ավարտին, ժողովը որդեգրեց հետեւյալ հայտարարությունը.

«ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի տարածարշջանից Սոցինտերնի անդամ կուսակցությունները, համախմբված Թբիլիսիում 2013թ. հունիսի 3-4-ին որոշելու համար տարածաշրջանում սոցիալական ժողովրդավարության առաջնահերթություններն ու մարտահրավերները, առաջին հերթին վերահաստատեցին իրենց անսասան հանձնառությունը՝ պահպանելու այս գլոբալ քաղաքական ընտանիքին միասնությունն ու ամբողջականությունը՝ Գերմանիայում մեր անդամների վերջերս կատարած նախաձեռնություններից ու մամուլում հայտնված նրանց հայտարարություններից հետո: Հանձնախմբի անդամները այս առիթով հայտարարում են, որ իրենք լիարժեք ներկայացված են այդ զարգացումներին ի պատասխան՝ Սոցինտերնի Նախագահի եւ Գլխավոր քարտուղար կողմից տրված Բաց նամակ բովանդակությամբ։

«Ընդգծում ենք, որ մեր սոցիալ դեմոկրատական ինքնության էությունը հանդիսացող միջազգային համերաշխությունը պետք է պահպանել եւ ամրապնդել։ Այս տարածաշրջանի երկրները, թեեւ տարբեր են սոցիալական եւ մշակութային առումներով, եւ որոնք ներկայումս տարբեր փուլերում են ժողովրդավարության ապահովման, բարելավման թե ամրապնդման ճանապարհին, այդուհանդերձ կիսում են բազմաթիվ ընդհանուր խնդիրներ։ Շատ կարեւոր է տարածաշրջանային մակարդակով համակարգված գործողություններ կատարելը եւ մենք հանձնառու ենք կրկնապատկել ջանքերը՝ հետապնդելու ժողովրդավարական կառավարում, համերաշխություն եւ բոլորի համար հավասար իրավունքներ:

«Վրաստանի դեպքում հանձնախումբը նշեց, որ ընտրությունների միջոցով կառավարության փոփոխությունից հետո առկա է ձևափոխության մի զգայուն գործընթաց եւ հույս հայտնեց, որ արդարություն վերականգնելու այդ գործընթացը կլինի թափանցիկ եւ արդյունավետ: Հուսով ենք, որ քաղաքական համակարգը կդառնա առավել ներկայացուցչական եւ ժողովրդավարական։ Վրաստանում ողջունելի է դեպի համընդհանուր կրթություն եւ առողջապահություն, աղքատության նվազեցման համար, գյուղի եւ աշխատանքային հարաբերությունների զարգացման համար քայլերը։ Ողջունում ենք նաեւ տարածաշրջանում խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման համար վրացական կառավարության քաղաքականությունը եւ նրա ջանքերը՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների քաղաքակիրթ շրջանակներում առաջխաղացման համար:

«Խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում եւ հարեւանների միջեւ առաջնային նշանակություն ունի, եւ այս տարածաշրջանում հակամարտությունների միայն խաղաղ լուծումը պետք է գերակշռի:

«Հանձնախումբը լիովին սատարում է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։

«Հանձնախումբը իր խորին մտահոգությունն է հայտնում Թուրքիայում իրենց ազատ հավաքների իրավունքը իրականացնող քաղաքացիների դեմ՝ ոստիկանության կողմից անհամաչափ եւ չափից ավելի ուժի կիրառման կապակցությամբ։ Մենք ցանկանում ենք հիշեցնել թուրք կառավարությանը, որ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը եւ խաղաղ բողոք ունենալու իրավունքը ժողովրդավարական ռեժիմի հիմունքներն են։ Մենք խորը մտահոգությամբ ենք հետեւում Թուրքիայում ավտորիտար հակվածությունների աճին և դրան հետևող՝ քաղաքացիների օրինականան գանգատների նկատմամբ անտարբերությանը: Մենք դիմում ենք կառավարությանը զսպվածություն ցույց տալու և հարգելու մարդու իրավունքներն ու ազատությունները: Հանձնախումբը իր ցավակցությունն է հայտնում նրանց, ովքեր բողոքի ցույցերին ընթացքում կորցրել են իրենց կյանքը եւ տուժածներին ցանկանում է շուտափույթ ապաքինում։ Սոցինտերնը կշարունակի լինել համերաշխ թուրք ժողովրդի եւ Հանրապետա-ժողովրդական կուսակցության (CHP) հետ` իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության համար իրենց պայքարում։

«Ուկրաինայում քաղաքական գործընթացը ցույց տվեց, որ ավտորիտարիզմի վերադառնալու Վիկտոր Յանուկովիչը փորձերը հասարակության մէջ չունեն տեղ եւ ոչ մի աջակցություն։ Միաժամանակ, աջակողմյան ընդդիմությունն ի վիճակի չէ առաջարկել նրա ընթացքից վստահելի այլընտրանք եւ ժողովրդի մեջ ավելի է կորցնում իր ժողովրդականությունը։ Քանի որ թե իշխանության եւ թե ընդդիմության հիմնական ուժերը փաստորեն մեկուսացած են ոչ միայն ժողովրդի իրականությունից, այլեւ՝ հանուն ժողովրդավարության եւ արդարության պայքարից, նրանք դառնում են մեկուսացված քաղաքականության մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես 2004 թ.ին Սոցինտերնը առաջին կազմակերպությունն էր, որ աջակցեց ուկրաինական ժողովրդի ազատության համար պայքարին, այն այժմ աջակցում է արդարության համար օլիգարխիկ խմբերի եւ իշխող քաղաքական կողմերի դեմ պայքարող Ուկրաինայի քաղաքացիների ջանքերին։

«Հանձնախումբը վերահաստատեց իր ամբողջական համերաշխությունը Բելառուսի ժողովրդի հետ՝ հանուն ազատության, ժողովրդավարության, անկախության եւ իրենց ազգային ինքնության պահպանման համար իրենց պայքարում: Իշխող ռեժիմի կողմից մարդու իրավունքների շարունակվող լուրջ խախտումները ցավալի են եւ այս հանձնախումբը կոչ է անում վերջ տալ ընդդիմության առաջնորդների հետապնդումներին եւ ազատագրման եւ ռեաբիլիտացնել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Սոցինտերնի անդամ BSDP (NH) կուսակցության ղեկավար Միկալայ Ստատկեվիչին։

«Հանձնախումբն աջակցում է Ղազախստանում իր անդամ՝ Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության (OSDP) գործունեությանը՝ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատական արժեքներին նպաստելու ջանքերին։ Հանձնախումբը ողջունում է OSDP-ի կողմից որդեգրված նոր՝ «Սոցիալ դեմոկրատիան XXI դարի ուղին է» ծրագիրը եւ կուսակցության սոցիալական բազայի ընդլայնման հետ կապված ռազմավարությունը։ Հանձնխումբը նաեւ իր լիակատար համերաշխությունն է կուսակցությանը՝ երկրի քաղաքական արդիականացման եւ այն անշրջելի դարձնելու համար իր պայքարում։

«Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախումբը գտնում է, որ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDPA) 12-րդ համագումարի որոշումներից հետո, անհրաժեշտ է վերացնել SDPA-ի կարգավիճակին կապված առկախ բոլոր հարցերը։ Սա միակ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է Ադրբեջանում եւ ճշմարիտ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է՝ մեր ընդհանուր արժեքների նկատմամբ ամուր հավատքով։ SDPA-ն ենթարկվում է Սոցինտերնի կանոնադրությամբ եւ առաջնորդվում է նրա ծրագրով եւ սկզբունքներով։ Այս տարածաշրջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները իրենց համերաշխությունն են հայտնում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը եւ դիմում են Սոցինտերնի էթիկայի հանձնախմբին՝ վերականգնելու նրա կարգավիճակը Սոցինտերնում»։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպություններ։

ԱՊՀ երկրների կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցությունն լիիրաւ անդամի կարգավիճակ ունեցող առաջին կուսակցությունն է։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանը փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY)։

ՀՅԴ մամլո դիւան
05/06/2013

Տպել Տպել