Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբ. Այն ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում՝ հայերը ծանոթ են արդեն տասնամյակներ

TURKEY-POLITICS-DEMOԱմերիկայի Հայ Դատի Հանձնախումբը իր ՖԲ-յան էջում այսօր զետեղել է ամերիկյան The New York Times պարբերականին ուղղված Սսեֆան Պաչդիմալդջիի՝ «Այլախոհությունը Թուրքիայում» խորագրով բաց նամակը:

Վերջինս, անդրադառնալով Թուրքիայի անկարգություններին, մասնավորապես նշել է.

«Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները չպետք է զարմացնեն Արևմտյան դիտորդներին, ովքեր շարունակում են հավատալ այն կեղծ և փուչ պնդումներին, թե Անկարան զարգացող իսլամական երկրների մեջ ժողովրդավարության մոդել է համարվում:

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, այստեղ ազատ արտահայտվելու պատճառով ավելի շատ լրագրողներ են ձերբակալվում, քան մի շարք այլ երկրներում: Այլախոհությունը մի բան է, որ բոլոր ժողովրդավար երկրները պետք է ընդունեն, և դա իր մեջ չպետք է ունենա ջրային թնդանոթներ և փամփուշտներ:

Շատ զարմանալի է տեսնել թե ինչպես է Թուրքիան կրում ավտորիտար իշխանության դիմակը՝ փորձելով վերաձևակերպել ներկան ՝ փոխելով անցյալը: Այն ինչ տեղի է ունենում Թաքսիմ հրապարակում, Թուրքիայի փոքրամասնության նեկայացուցիչները, մասնավորապես հայերը, ծանոթ են արդեն տասնամյակներ: Ի վերջո երկիրը փորձում է տեսնել Անկարայի իրական գույները»:

panorama.am

Տպել Տպել