Եթե ծրագիր չկա, քննարկում ենք, որ ի՞նչ անենք

Արծվիկ-1ին լ«Եթե ծրագիր չկա, քննարկում ենք, որ ի՞նչ անենք: Բա ո՞ւմ ենք արտոնություն տալիս»,- այսօր Ազգային ժողովում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակ կառավարությունը կից ծրագիր չի ներկայացրել ԱԺ քննարկմանը, որպեսզի պատգամավորները հստակ պատկերացում կազմեն դպրոցի կառուցման ծրագրի մասին:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե այս օրինագծի ընդունման շնորհիվ մեծ արդյունք է ապահովվելու, ապա ինչո՞ւ տնտեսության մյուս ճյուղերում չեն կիրառվում հարկային արտոնությունները: «Կառավարություն, բերեք ամբողջական մի ցանկ, ասեք այս-այս ոլորտներում տալու ենք այս արտոնությունները և հատակապես բարձրլեռնային ու սահմանամերձ վայրերում»,- կոչ արեց նա:

ՀՅԴ պատգամավորը նաև ասաց, որ հստակ պետք է ԱԺ-ին ներկայացվի՝ եթե այդ հարկեր պետբյուջեն չի ստանալու, ինչ ենք ստանում փոխարենը: «Էս ձևը ձև չի»,- ընդգծեց նա:

lragir.am

Տպել Տպել