Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է

SkorikՈւկրաինայի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ, նախագահին առընթեր Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկը շատ երկար է սպասել Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հայտնվելուն:

Analitika.at.ua-ի հետ զրույցում Լարիսա Սկորիկը նշել է, որ այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ են, խոսում է, որ գոյություն ունի տվյալ հարցի կարեւորության առավելագույն գիտակցում:

«Ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը անհրաժեշտ է ապագայում դրանց կանխարգելման համար, պատմության դասերը չպետք է արհամարհել: Չէ՞ որ այն ծանր օրերին էլ եղել են մարդասերներ, որոնք հայ երեխաներին ջարդից փրկելու համար նրանց թուրք ընտանիքներում են թաքցրել, դա էլ է եղել, եւ դա եւս չպետք է մոռանալ:

Վստահ եմ, որ այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է», – հայտնել է Սկորիկը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը: Օրինագծի նախաձեռնողներն են ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը (Ռեգիոնների կուսակցություն) եւ Արսեն Ավակովը («Բատկիվշչինա»):

news.am

Տպել Տպել