Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Ազգային ժողովՀայաստանի Ազգային ժողովը ձայների 66 «կողմ», 36 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է 2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Ընդդիմադիր «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները, ինչպես եւ ԲՀԿ խմբակցությունը, դեմ են քվեարկել, ինչպես որ նախապես հայտարարել էին:

Մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Խորհրդարանը նաեւ հաստատել է Վաչե Գաբրիելյանին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի լիազորություններ տրամադրելու որոշումը:

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Կառավարությունը դիմել է խորհրդարան՝ արտահերթ նիստ գումարելու խնդրանքով: Աբրահամյանի խոսքով՝ խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին, ժամը 12:00-ին:

Տպել Տպել