Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է

Armen-RustamyanԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավնադական ճեպազրույցում անդրադարձել է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից հետո իրրա հերթ չտվող ՀՀԿ-ականներին քննադատական ելույթներին եւ հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատություններին:

Այն, որ իշխանությունը քննադատում է ինքն իրեն, ըստ Ռուստամյանի, նոր չի նկատվում: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, որ իշխանությունների համար ամեն ինչ իրենն է թվում, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպիլիզացնում` եւ իշխանություն են ներկայանում եւ ընդդիմություն:

«Սա աբսուրդ է, բայց սա նրանք աշխատելաոճ են դարձրել, մտածում են առաջինն իրենք բարձրաձայնեն խնդրի մասին, քննադատեն, որ ընդդիմադիրներին խոսելու տեղ չմնա, ամեն տեղ իրենք իրենց ամենալավն են ուզում ցույց տալ: Բայց միայն խստովանությունը չէ, հետո գալիս է ապաշխարությունը, զղջացեք էապես Ձեր արածների համար եւ սկսեք մաքրման գործընթաց: Խոստովանությունն առանց ապաշրահանքի ցինիզմ է: Այնպիսի քննադատություն են հնչում իրենց կողմից, որ քեզ ասելու բան չի մնում, բայց պետք է ասել ձեւը, խնդիրները լուծել, հետեւողականություն ցուցաբերել, եթե դա չկա, ինքնախաբեություն է պարզապես»,-ասել է Ռուստամյանը:

Ստեղծված իրավիճակում, մյուս կողմից Ռուստամյանը չի էլ արդարացնում ընդդիմությանը, եթե ընդդիմությունը չի կարողանում միավորվել, իշխանություններն ինչ ուզում անում են:

Ինչ վերաբերում է Գորիսի միջադեպին, ըստ Ռուստամյանի այն բավականին լուրջ էր, եւ մենք բոլորս պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ դեպքի հետաքննությունը, որպեսզի ամեն ինչ արդար կերպով ընթանա եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հակառակ դեպքում երկրում անելանելի վիճակ կստեղծվի:

Արմեն Ռուստամյանի խոսքով` երկրում ձեւավորվել է անպատժելիության մթնոլորտ: «Սա Սյունիքի մարզում առաջին դեպքը չէ» Երբ նշանակվեց ներկայիս վարչապետը, Սյունիքի մարզում խախտումների պատճառով ստուգումներ իրականացվեցին: Սակայն հետո պարզվեց, որ մարզում ոչ միայն չարաշահումներ չկան, այլեւ պետք է խրախուսել մարզպետին»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտ տիրում է ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ երկրի մյուս մարզերում, մասնավորապես, այնտեղ, որտեղ մարզպետները երկար ժամանակ են պաշտոնավարում եւ հասցրել են ծառայություններ մատուցել ղեկավարությանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը բավականին գոհ էր նախօրեին ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպումից, որի ընթացքում ոստիկանապետը վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորելու վկայություն տված անձանց անվտանգությունը. Ոստիկանությունը 5 հազար ԱՄՆ դոլար է խոստացել Պռոշյանի գյուղապետի սպանության հետ կապված արժեքավոր տեղեկություններ հայտնելու համար:

pastinfo.am-ի փոխանցմամբ, Ա. Ռուստամյանը տեղեկացրել է, որ շատերը խուսափում են վկայություններ տալուց, սակայն հույս է հայտնել, որ գործն, այնուամենայնիվ, կբացահայտվի:

Տպել Տպել