Դաշնակցությունը Պռոշյանում կառաջադրի իր թեկնածուն

Արմեն ԵԽԽՎՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «բացառապես անհիմն մեղադրանք» է համարում դաշնակցականների նկատմամբ Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանի արած հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Ա.Մնացականյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից պաշտոնակատար էր նշանակվել Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանվելուց հետո: Այդ դեպքից հետո Պռոշյանում լարված մթնոլորտ է տիրում: Լարված են նաև Հ. Մուրադյանի դաշնակցական աջակիցների և Ա. Մելիքյանի հարաբերությունները: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե դաշնակցականներն իրեն անվանում են «մարդասպան» և նշում են, որ արյունով են պահելու գյուղապետի պաշտոնը:

Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, թե «փաստ է, որ պաշտոնի կատարումն է արյունով դադարեցվել»: «Արյունով պահելու խնդիր բացարձակապես չկա, և մերկապարանոց հայտարարություններ են: Այդ կնոջը ողջ գյուղում ճանաչում են: Պետք չէ, որ ես իրեն գնահատեմ կամ մեկնաբանեմ նրա ասածները: Լարվածություն ստեղծվել է նրա նշանակման փաստի հետ կապված. դա բոլորին է հայտնի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՅԴ-ն Պռոշյանում կմասնակցի գյուղապետի ընտրություններին:

1in.am

Տպել Տպել