Էներգետիկայի նախարարը պատկերացում չունի էներգետիկ համակարգի մասին, լճացել է

Արծվիկ«Արմեն Մովսիսյանը որևէ իրական պատկերացում չունի մեր էներգետիկ համակարգի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանն Իրանից գազ չի ներկրում, որովհետև այն ռուսական գազից թանկ է:

«Բայց չէ՞ որ Ա. Մովսիսյանը երկար տարիներ՝ ավելի քան 10 տարի, էներգետիկայի նախարար է եղել: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ երկար ժամանակ նախարար լինելով հանդերձ՝ հայտարարում է մի բան, որը կապ չունի իրականության հետ: Նա հայտարարում է, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը օրենքով է վաճառվում, ինչը իրականությանը չի համապատասխանում: Հայտարարում է, որ Իրանից Հայաստան ներկրվող գազը թանկ է: Եթե դա բարտեր է, ուրեմն գինը պետք է որոշեն ապրանքային փոխանակման արդյունքում: Եվ եթե ժամանակակից տեխնոլոգիաների արդյունքում 1 խ/մ գազի դիմաց կարողանում ենք ստանալ 4,5 կվտ էներգիա և դրա դիմաց ընդամենը 3 կվտ/ժամը փոխանցենք իրանական կողմին, այդ դեպքում 1 խ/մ գազի արժեքը դառնում է 70 դրամ: Եվ եթե Ա. Մովսիսյանը գտնում է, որ 70 դրամն ավելի թանկ է, քան 115 դրամը, որ ՌԴ-ից ենք բերում, ուրեմն մաթեմատիկայի խնդիր կա»,- ասաց Ա. Մինասյանը:

Ա. Մինասյանի համար անհասկանալի է, թե ինչու է այսօր առնվազն 6 անգամ ավելի քիչ գազ ներմուծվում Իրանից այն դեպքում, երբ 700 մմ տրամաչափ ունեցող Իրան-Հայաստան գազատարով հնարավոր է մինչև 2,2 մլրդ խ/մ գազ ներկրել: Եվ դա ամբողջությամբ կբավարարի Հայաստանի ներքին պահանջարկը:

Արծվիկ Մինասյանի հետ՝ գազի գնի, Եվրասիական միությանն անդամակցելու և այլ թեմաներով հարցազրույցը՝ տեսանյութում:

1in.am

Տպել Տպել