Բացվել է Արթուր Ղարիբյանի անվան լսարան-արվեստանոց

ԱՂարիբՈրքան հայ զավակներ կարող էին արվեստագետ դառնալ, բայց, ճակատագրի բերումով, անմահացան որպես ազատամարտիկ:

Գեղարվեստաթատերական ինստիտուտի վերջին կուրսից Արթուր Ղարիբյանը մեկնեց մարտի դաշտ:

Այնտեղ էլ, ընկերների հավաստմամբ, նկատում էին արվեստի հանդեպ նրա սերը: 1992 թվականին Մարտակերտի կռիվներում զոհված ազատամարտիկը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի մարտական խաչ 2-րդ, Արցախի մարտական խաչ առաջին աստիճանի եւ “Շուշիի ազատագրման համար” մեդալներով:

“Եթե ողջ մնար, անմահանալու էր որպես արվեստագետ”,- Արցախյան ազատամարտիկ, քանդակագործ Արթուր Ղարիբյանի մասին այսպես են խոսում ուսուցիչները` դիտելով նրա աշխատանքները եւ փաստում, որ Արթուրն իրենց լավագույն ուսանողներից էր: Թերեւս սա է պատճառը, որ նրա թանգարան ապագա արվեստագետների այցելություններ բավական հաճախ են կազմակերպվում, իսկ երեկ Թերլեմեզյանի անվան նրա հարազատ ուսումնարանում հավաքվել էին ընկերներն ու արվեստագետները: Բացվում էր Արթուր Ղարիբյանի անվան լսարան-արվեստանոց։

Արթուրի թանգարանում շատ դժվար է առաջին հայացքից տեսնել հասարակ ցուցանմուշների` վրձինների, գծանկարների ու նույնիսկ Արթուրի ձեռքով գրված դասացուցակի մեջ թագնված խորհուրդը: Արվեստը կիսատ թողած քանդակագործ ազատամտիկի թանգարանում դաստիարակվում են հայրենասեր ու երկրի արժանի քաղաքացիներ: Ահա թե ինչու էր անհրաժեշտ բացել լսարարան-արվեսանոց նրա անունով՝ իր հարազատ միջավայրում։

Այս լսարանում դեռ շատ գործեր կկերտվեն ու կդաստիարակվել նոր արվեստագետներ, որոնք ոչ միայն կսիրեն արվեստն, այլեւ կլինեն պիտանի մարդիկ հայրենիքի համար, ինչիպիսին իրենց ավագ ընկերն ու գործընկերն էր` Արթուր Ղարիբյանը: Ընկերները պատմում են, որ արվեստի նկատմամբ Արթուրի սերը նակտելի էր նույնիսկ ռազմադաշտում: Բավական է հիշել մեկ դրվագ. քանիցս ազատագրված հայկական գյուղերում, տեսնելով հողի մեջ թաղված խաչքարեր, նա խնամքով հանել ու մաքրել է դրանք: Նման պատմություններն ապագա քանդակագործ երիտասարդներին հիմա լեգենդ են թվում: Շատերն էլ զարմանում են այն փաստից, որ 1992-ին Մարտակերտի շրջանի կռիվներում զոհված ազատամարտիկը քանդակագործի դիպլոմ է ստացել երկու տարի անց` հետմահու: Մայրը բացատրում է, մարտի դաշտ գնալիս` նա Գեղարվեստաթատերական ինստիտուտի վերջին կուրսում էր սովորում, ավելին` դիպլոմային աշխատանքը գրեթե պատրաստ էր:

Տպել Տպել