Ադրբեջանը ապառնում է Իրանի անվտանգությանը. Իրանի նախագահ Ռոհանի

hasan-rohani1Իրանի դիվանագիտություն՚ կայքէջը նախքան Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նախագահի բոլոր թեկնածուներին հարց է ուղղել Իրանի արտաքին քաղաքականության կապակցությամբ:

Հայկական մամուլում հպանցիկ անդրադարձ է եղել հատկապես Ռոհաննի արտահայտությանը ուղղված Ադրբեջանի հակաիրանական որդեգրած քաղաքականությանը:

Այժմ, երբ արդեն իսկ Ռոհանին ընտրվել է Իրանի նախագահ կարևոր ենք համարում մի անգամ ևս անդրադառնալ վերը նշված հարցազրույցի մի հատվածին, որտեղ ներկայացվում է Իրանի նախագահի դիրքորոշումները հարևան երկրների նկատմամբ:

Հարկ է նշել, ու սույն հարցազրույցը իրանական կայքէջում հրապարակվել է մայիսի 27-ին:

***
Հարց. – Իրանի հարաբերությունները հարևան որոշ երկրների հետ ներկա դրությամբ դեմ հանդիման է կանգնել որոշ բարդությունների: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ հարաբերությունների բարելավման համար:

Պատասխան – Որևէ երկրի համար հարևանների հետ ցանկալի հարաբերություններ ունենալը անհրաժեշտություն է: Անժխտելիորեն պետք է ասել, որ հարևանների հետ հարաբերությունները յուրաքանչյուր երկրի համար կարևոր են և առաջնահերթ, նույնն է նաև մեր պարագայում: Մենք 15 պետությունների հետ ջրային և ցամաքային սահմաններ ունենք: Նման մեծ քանակությամբ հարևանների գոյությունը յուրաքանչյուր երկրի համար թե առավելություն է և թե մտահոգության առիթ: Անկասկած մեր հարևանների միջև կարևորագույնի ընտրությունը շատ դժվար է և մինչև իսկ անկարելի:

Երկու հարևան երկրների հետ ցանկալի և լավ հարաբերությունները աշխարհի որևէ անկյունում, պատմության ընթացքում, հիմնված է եղել ՙբարեդրացիական՚ սկզբունքների վրա: Այս սկզբունքը երկկողմ և բազմակողմ համաձայնագրերում, այդ թվում 1975 թ. Իրան-Իրաք պայմանագրում շեշտված է: Այս սկզբունքի իրականցման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները: Առաջինը միմյանց տարածքային ամբողջականության հարգումը և երկրորդ` միմյանց ներքին գործերին չմիջամտելը: Այս պայմանների կողքին անհրաժեշտ է փոխադարձ վստահության և բախումնազերծման ուղղությամբ քաղաքական ուղղվածությունները: Իհարկե վերջինը միայն չի սահմանափակվում հարևան երկրների միջև հարաբերություններով և պետք է կիրառվի նաև ոչ հարևան պետությունների համար հարաբերությունների ամրակայման համար:

Իրաքը, Աֆղանստանը, Պակիստանը և Թուրքիան Իրանի հարևան այն երկրներն են, որոնք Իրանի հետ հարյուրավոր կիլոմետրեր սահմաններ ունեն և իհարկե բազմաթիվ համակցումներ ունեն մեր հետ: Բազմաթիվ դժվարությունների գոյությամբ հանդերձ, մեր պատմությունը պարուրված է դառը և դժբախտ դրվագներով մեր հարևանների և հարտապես Իրաքի հետ: Իրանում իշխող որևէ կառավարություն պարտականություն ունի տարակարծություններից զուրկ հարաբերություններ մշակի և եղած հարաբերությունները խորացնի վերը նշված հարևանների հետ: Աֆղանստանում, Պակիստանում և Իրաքում առկա ոչ կայուն իրավիճակը կարող է արագորեն ազդել մեր ազգային անվտանգության վրա: Թուրքիայի նկրտումները տարածաշրջանում ևս մեր համար առանց դժվարությունների չեն կարող լինել: Բոլոր այս հարցերը անհրաժեշտություն են առաջացնում վերը նշված երկրների իրադարձությունները մեր մանրակրկիտ ուշադրության առարկա դառնան և այդ հիման վրա հարկ եղած միջացառումները ձեռնարկվեն համատեղ սահմանների երկայնքով:

Վերը նշված երկրների վրա հատուկ ուշադրությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի անտեսվեն Պարսից ծոցի հարավային մասի հարևանները: Պարսից ծոցի ռազմավարական կացությանը և այս ջրանցքում արտաքին ուժերի ներկայության հետևանքով առաջացած դժվարություններն ու խաթարումները ոչ ոք չի կարող անտեսել: Ազգային, կրոնական, տարածքային և սահմանային տարակարծությունները տարիների ընթացքում ոչ միայն չեն նվազել, այլ նաև շարջակա և արտաշրջակա երկրների դրդմամբ առավել սուր բնույթ են կրում: Այդ տարակարծությունները ավերիչ հետևանքներ ունեն բոլոր շահագրգիռ երկրների, այդ թվում նաև Իրանի կայունության և անվտանգության վրա: Այս դժվարություններից որոշները` հատկապես տարածքային տարակարծությունները, կեսդարյա անցյալ ունեն: Օրինակ Իրանի ՙբարձր երկրամաս՚-ի սահմանները Քուեյթի հետ: Իրանի երեքական կղզիների հարցը այլ պատմություն է:

Կրոնական տարակարծությունները հատկապես Շիա և Սունի հակամարտությունները բոլոր ժամանակներից ավելի անցանկալի և ավերիչ են այս ոչ հանդարտ տարածաշրջանում: Այս հարցը ոչ միայն իր բացասական ստվերն է թողել Իրանի և Սաուդյան Արաբիայի ոչ կայուն և բարդ հարաբերություններում այլ նաև անցել է տարածաշրջանի սահմանները և իր բացասական ազդեցությունն է թողել բանից անտեղյակ այլ տարածաշրջանների այդ թվում Եգիպտոսի ժողովրդի մոտ: Ալղաիդա և Թալիբա երևույթները ևս ոչ միայն արևմուտքի այլ նաև Իսլամական տարածքների և տարածաշրջանի երկրների, այդ թվում նրանց նախկին հովանվորների համար, ոչ ցանկալի երևույթներ են: Իսլամական արժեքների և օրենքների վերծանումը Թալիբանների գռեհիկ դիտանկյունից Իսլամի և մուսուլմանների պատկերը արատավորել են: Գռեհիկությունը միակ դժվարությունը չի, որին դեմ հանդիման է կանգնել և կանգնում է Իսլամական Իրանը: Վայրագությունները, ահաբեկչությունները և թմրանյութերը դժվարացնում են Իրանի ազատ և առողջ շնչառությանը թե արևելքի և թե արևմուտքի ուղղությամբ: Կառավարությունների և արտաքին խմբավորումների գլխավորությամբ ազգային հարցերը հրահրումները օժանդակում են այս դժվարին իրավիճակի առաջացմանը: Այս բոլորը միայն մի բաժինն են այն բազում դժվարությունների, որոնք պետք է հաղթահարի Իրանի ապագա կառավարությունը:

Սառը պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան մեր երկրի հյուսիսային շառավիղում: Այս իրադարձությունները պատճառ դարձան, որ մենք Կասպից ծովի տարածքում բացի Ռուսաստանից (որպես Խորհրդային միության ժառանգորդ) հարևան դարձանք նորաստեղծ 3 պետությունների` Ադրբեջանի, Ղրղզտանի, Թուրքմենստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները առավելություններ և բացասական կողմեր են ունեցել, որոնք մեր պատմության երկու հարյուր տարվա հետ ուղղակի առնչվում են: Իրանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանի բացակայությունը չի կարող ազդել երկու երկրների բարեդրացիական հարաբերությունների կարևորության վրա: Իրականությունը այն է, որ Ռուսաստանը Իրանի ՙԴեպի արևելք նայվածքի՚ քաղաքականությամբ հանդերձ իր շահերը պայմանավորել է Արևմուտքի հետ մեր հարաբերությունների բարելավման հետ: Անվտանգության խորհրդում Իրանի դեմ սահմանափակումների բանաձևերի պաշտպանությունը և մի շարք ռազմական համաձայնագրերի կասեցումը, միայն մի բաժինն են Ռուսաստանի հակաիրանական գործողությունների: Արևմուտքի հետ խաղում Իրանի խաղաքարտի օգտագործումը հատկապես Ամերիկայի պարագայում Ռուսաստանի համար միշտ շահավետ է եղել: Այս ամենով հանդերձ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու պահպանումը անժխտելի անհրաժեշտություն է:

Հյուսիսային մյուս հարևանները ևս Իրանի պայմանների գիտակցմամբ և առիթը օգտագործելով իրենց հարաբերությունները ամրապնդել են արևմուտքի հետ և տարբեր պատճառներով հեռացել են Իրանից, որպեսզի իրենց հարաբերությունները արևմուտքի հետ չխաթարվի: Նրանց մեջ Ադրբեջանի հանրապետությունը առանց չափազանցության վերածվել է Իրանի անվտանգության նկատմամբ սպառնալիքի: Ադրբեջանում որոշ գործընթացներ, որոնք Իրանի դեմ են կիրառվում, վկայում են այն բանի մասին, որ այդ երկրում որոշ պաշտոնյաներ ցանկանում են վտանգի ենթարկել Իրանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Իրանի պատասխանատու անձինք երբեք չպետք է աչքաթող անեն այս գործողությունները և անտարբեր մնան դրանց հանդեպ հեշտությամբ ընդունելով այդ կեցվածքները: Իհարկե դա չի նշանակում, որ Իրանը պետք է տագնապ ստեղծի և հրահրի խռովություններ: Այս իրավիճակից դուրս գալու համար ապագա կառավարությունը պետք է ցուցաբերի թե խոհեմություն և թե վճռականություն:

Միջազգային հարաբերությունների առանձնահատկություններից մեկը, որը պատմության կյանքի հնություն ունի, երկրների և հատկապես հարևան երկրների շահերի համակցումն ու հակադրումն է: Պատմական և միջազգային ավանդույթը, որը այսօր արտացոլված է միջազգային հարաբերությունների և իրավական հիմունքներում թելադրում է, որ բանակցությունն ու երկխոսությունն արդյունավետ և խելացի միջոց է հակամարտությունների և տարակարծությունների փարատման համար: Իրանը յուրաքանչյուր այլ երկրի նման հարևանների և այլ պետությունների հետ հարաբերություններում որդեգրելիք երկու ուղի ունի` մեկը հարաբերությունների այն բաժնի խորացումն ու ամրապդումն է, որը առանց դժվարությունների է և բարեկամական, իսկ մյուսը տրամաբական և լուրջ բանակցելն ու երկխոսությունն է և անկեղծության դրսևորումը այն հարցերում, որոնք առիթ են ստեղծում տարակարծությունների: Վերը նշվածը իրականցնելու համար անհրաժեշտ է գործադրել ծրագրված քաղաքականություն, որը պետք է լինի ճշգրիտ, տրամաբանական, հավասարաշռված, հեռատես և վստահություն ներշնչող, ինչպես նաև պետք է օգտագործել կարող, հավատարիմ, սրտացավ և գիրակից մարդուժը:

Աղբյուրը ` irdiplomacy.ir
Թարգմանեց` Ա. Պ.

aparaj.am

Տպել Տպել