«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

ԼՂ հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը պետք է համապատասխանի ամերիկյան արժեքներին

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է Միացյալ Նահանգների վարած քաղաքականության ու ամերիկյան արժեքների համընկնման կարևորությունը։ Համբարյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպի վարած քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին։ Գործադիր տնօրենը հիշեցրել է, որ իրենց անկախությունը ստանալուց հետո ամերիկացիները մշտապես…

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի պաշտոնական կայքը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը պատմական քվեարկություն է անցկացրել և խրախուսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը 9 կողմ,…

Ամերիկայի Հայ Դատի ներկայացուցիչները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ

Ամերիկայի Հայ Դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ` Լեռնային Ղարաբաղի ապագայի առնչությամբ իրենց տեսակետներն ու ակնկալիքները փոխանակելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը» պարբերականը: «Դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարները մի քանի կարևոր հարց են բարձրացրել և հնչեցրել են հայ համայնքի միաձայն դիրքորոշումը առ…

Կալիֆորնիայի խորհրդարանը կքննարկի ԼՂ անկախության ճանաչման բանաձևը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման AJR 32 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կայքը, առաջին անգամն է, որ Կալիֆորնիա նահանգը պաշտոնական դիրքորոշում է արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերաբերյալ: Բանաձևը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը…

Սպիտակ տունը խոստացել է տրամադրել հայ որբերի գորգը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տեղեկացրել է կոնգրեսական Ադամ Շիֆին և սենատոր Էդ Մարքիին, որ Սպիտակ տունը կտրամադրի հայ որբերի գործած գորգը այս տարվա աշնանը նախատեսված միջոցառման ժամանակ հանրային ցուցադրության համար: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հայտարարությունը ողջունել են թե՛ Շիֆը և թե՛ Մարքին, որոնք կոնգրեսական մի խումբ գործընկերների հետ միասին գորգը…

Ապրիլքսանչորսյան ցույցի հակացույց Վաշինգտոնում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին թուրքական կառավարության ժխտողականության դեմ բողոքի ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց ուղեկցվել է թուրքերի հակացույցով, որի ժամանակ թուրքական երաժշտություն է հնչել դեսպանատնից էլեկտրական հոսանք ստացող բարձրախոսներով, եղել են պարեր և ծափահարություններ, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Այդ փաստը Հայ դատի գրասենյակը որակում է «1915-23 թվականներին օսմանյան Թուրքիայի ձեռքով…

Քալիֆորնիայի օրենսդրական ժողովը բանաձեւ է ընդունել` ի պատիվ հայերին օգնություն ցուցաբերած ամերիկացիների

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդրական ժողովը միաձայն բանաձեւ է ընդունել` ի պատիվ Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի ակնառու ծառայության եւ այն ամերիկացիների, որոնց օգնությամբ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված 132 հազար որբ երեխաներ մարդասիրական օգնություն են ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ամերիայի Հայ Դատի գրասենյակի արեւմտյան բաժնի մամուլի ծառայությունից: Մուտքի խոսքում բանաձեւի նախագծի հեղինակ,…

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ…

Էրդողանի արտաբերած «ընդհանուր ցավի» թեզը անմտություն է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արված հայտարարությունը երեսպաշտություն էր: Այն թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության շարունակությունն է, դրա վերափաթեթավորված տարբերակը: Այս մասին ապրիլի 24-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Էրդողանի մեկնաբանությունը «ընդհանուր ցավի» մասին պարզապես անմտություն է: Նրա նախահայրերը սպանել են մեր նախահայրերին և այստեղ խոսք չի կարող…

Եթե անցյալին ճիշտ գնահատական չենք տալիս, ապագայի հետ կապված ճիշտ քայլեր չենք կարող ակնկալել

Միացյալ Նահանգների չորս կոնգրեսական, որոնք տարիներ շարունակ Թուրքիային դատապարտող եւ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բարձրաձյանող հայտարարություններ են արել, ինչպես նաեւ տարբեր բանաձեւեր հեղինակել, այս անգամ Ապրիլի 24-ին իրենց դիրքորոշումն այլ կերպ են հայտնել. եկել են Հայաստան՝ հենց Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հիշեցնում է Հիտլերի…