Ապրիլքսանչորսյան ցույցի հակացույց Վաշինգտոնում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին թուրքական կառավարության ժխտողականության դեմ բողոքի ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց ուղեկցվել է թուրքերի հակացույցով, որի ժամանակ թուրքական երաժշտություն է հնչել դեսպանատնից էլեկտրական հոսանք ստացող բարձրախոսներով, եղել են պարեր և ծափահարություններ, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:
A0693309-4462-45D3-8651-8725BC75FCF6_w640_r1_s
Այդ փաստը Հայ դատի գրասենյակը որակում է «1915-23 թվականներին օսմանյան Թուրքիայի ձեռքով երկու միլիոն հայերի, պոնտացի հույների և ասորիների սպանության ամոթալի տոնակատարություն» և ընդգծում տեղի ունեցածի ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրապարակած հայտարարությունում հայերին ուղղված «ցավակցության» հակադրությունը:

«Թուրքայի վարչապետը, մի կողմից, փորձում է, բավական ապաշնորհ և թափանցիկորեն ցինիկ ձևով, իրեն ներկայացնել իբրև խաղաղարար՝ վերափաթեթավորելով իր ժխտումները ավելի մեծ ճարտարությամբ, բայց միևնույն ժամանակ Վաշինգտոնում նրա դեսպանատունը սատարում է Հայոց ցեղասպանության զոհերին դաժանորեն ծանակող ակցիան», – հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ շեշտելով․ – «Փաստն այն է, որ Թուրքիան ահագնացնում է այս ոճրի ժխտումները իր կողմից»:

azatutyun.am

Տպել Տպել