
ԱՄՆ կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին (դեմոկրատ, Մասաչուսեթս) միացել է Ներկայացուցիչների պալատի` «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» 227-րդ բանաձևին: Օրինագիծը կոչ է անում վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ԱՄՆ-ի մեղսակցությանը և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի դեռևս անպատժելի ոճրին տալ արդարացի գնահատական: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի` «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության համաձայն` Հայ դատի Մասաչուսեթսի ակտիվիստներ Գրեգ Քանարյանը և…








